«Արշակ Ներսիսյան (Սեպուհ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝, ,Հ → , հ, ,Մ → , մ, ,Ք → , ք oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 25.
 
== Կենսագրություն==
Ծնվել է [[1872]] թվականին [[Արևմտյան Հայաստան]]ի [[Բաբերդ]] քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում։ Հայ ազատագրական շարժմանը միացել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]], հետագայում գործել է [[Արևմտյան Հայաստան]]ում։ Սկզբում հարել է Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը, 1894 թվականից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Սովորել է [[Տրապիզոն]]ի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կոստանդնուպոլսում, 1890 թվականի Գում Գափուի ցույցից հետո անցել է [[Ղրիմ]] ([[Սևաստոպոլ]], Յալթա)։

1895 թվականի սկզբին անցել է [[Կարս]]։ Այստեղ մտել է Հրայր Դժոխքի /Արմենակ Ղազարյան/ խմբի մեջ և նրա հետ 1895 թ. օգոստոս վերջին անցել թուրքական Բասեն։ Այնտեղից ղզլաղաճցի Ասատուրի խմբի կազմում նախ անցել է Խնուս, որտեղ մի քանի ամիս մնալուց հետո՝ 1895 թ. հոկտեմբերին սասունցիների և մշեցիների խմբով Անդրանիկի հետ անցել է [[Տարոն]]։ 1896 թ. վերադարձել է Կովկաս։

1899 թ. Խանի /Բարսեղ Թիրաքյան/ խմբի կազմում անցել է ռուս-թուրքական սահմանը՝ Սասուն անցնելու նպատակով, սակայն, Խաստուրում խմբի մղած հարկադիր հերոսամարտից հետո նույն խմբի կազմում վերադարձել է Կարս։ 1900-1903 թթ. Ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի ՀՅԴ ,, քար՛՛-ի կենտրոնական կոմիտեի ծավալած աշխատանքներին։ 1903 թվականին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում անցել է [[Սասուն (գավառ)|Սասուն]]։ Մասնակցել է 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանությանը, որի ժամանակ ընկել է ծանր կացության մեջ։ Նրան օգնության հասած Հրայրը զոհվել է, իսկ ինքը՝ վիրավորվել։ Այնուհետև տեղափոխվել է Վան, գործակցել Իշխանի /Նիկոլ Պողոսյան/ հետ, իսկ կարճ ժամանակ անց մեկնել է Կովկաս։
 
[[2014]] թվականի [[նոյեմբերի 20]]-ին Զորավար Սեպուհի աճյունասափորը, որը պահվում էր [[Դեթրոյթ]]ում՝ ՀՀԴ կուսակցության ակումբում<ref>[http://www.haymard.am/index.php/persons/p1389268830#sthash.L0B91OtP.dpbs Սեպուհ (Արշակ) Ներսիսյան]</ref>, ամփոփվել է [[Եռաբլուր]] պանթեոնում՝ համաձայն իր վերջին կամքի<ref>[http://www.aravot.am/2014/11/20/517735/ Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում]</ref>։
 
== Գործունեություն==
Մասնակցել է [[Սասուն]]ի [[1904]] թվականի ապստամբությանը։ Գործակցել է [[Հրայր Դժոխք|Հրայր]]ի, Վանա Իշխանի հետ։ Հայհետ։Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին ([[1907]], [[Վիեննա]]) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև [[1912]] թվականը գործել [[Տարոն]]ում, ապա՝ [[Կարին]]ում, [[Թիֆլիս]]ում, 1913 թվականից ապրել է Խարկովում։

[[Պատկեր:1-ին ջոկատ.jpg|մինի|Հայկական 1-ին կամավոր գունդը:Անդրանիկի կողքին՝աջից նստած է Սեպուհը:]]
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկին]]։ Եղել։Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի [[Կովկասյան ճակատում]] մղվող կռիվներին։ Այդկռիվներին։Այդ ընթացքում [[Սեբաստացի|Մուրադի /Խրիմյան/Մուրադ]]ի հետ հիմնադրել է ,, մեկ հայը մեկ ոսկի՛՛ հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ [[Հայոց Ցեղասպանության]] հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։


1918 թ. սեպտեմբերին Մուրադի և խմբապետ Համազասպի /Սրվանձտյան/ հետ կռվել է Բաքվի հայությանը թուրքական զորքերից պաշտպանելու համար։ Բաքվի կոմունայի անկումից և թուրքերի կողմից այն գրավելուց հետո անցել է Երևան։ Եղել է [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Առաջին Հանրապետության]] պառլամենտի անդամ, ճնշել է [[1920]] թ-ի Մայիսյան ապստամբությունը։

1920 թ. աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրի վրայով նախ անցել է Պարսկաստան, այնուհետև մեկնել է արտասահման։ Բնակվել է Ամերիկայի միացյալ նահագներում, որտեղ էլ գրել և տպագրել է երեք հատորից բաղկացած իր հայտնի հուշերը, որտեղ փորձել է նսեմացնել Անդրանիկ Օզանյանի զորավարական տաղանդը։
 
== Վերջին տարիներ ==