«Հայկական բարեգործական ընդհանուր միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55.
Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը՝ իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր։
 
1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն։ [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան Հայաստանում]], [[Կիլիկիա|Կիլիկիայում]] և [[Օսմանյան Կայսրություն|Օսմանյան Կայսրության]] հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և որբանոցներ։ 1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, [[ԱՄՆ]]-ում, [[Արգենտինա|Արգենտինայում]], [[Եվրոպա|Եվրոպայում]] և [[Աֆրիկա|Աֆրիկայում]], ընդհանուր թվով՝ 8533 անդամ։
 
Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար։ 1914թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ։ Չնայած ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին։ 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա՝ որբանոցը և այրիանոցը։ Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ։ Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։
Տող 156.
Օժանդակություն "Օտար, ամայի ճամփեքի վրա", "Մերոնք", "ՀՀ դեսպաններ" և "Վերադարձ դեպի ապագա" հաղորդաշարերին
Գրողների Միության հետ համատեղ ժամանակակից հայ գրողների գործերի անգլերեն թարգմանություն և տպագրություն
Օգնություն հայ թատրոնին՝ "[[Խոր Վիրապ]]" և "Ջին խաղ" ներկայացումների բեմականացմամբ
Սոցիալական