«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6396 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
«Ոսկե սանդուղքը» տանում էր դեպի Մեծ խորհրդի դահլիճ` ամենամեծ դահլիճը ոչ միայն Վենետիկում, այլ նաև ամբողջ Իտալիայում: Նրա երկարությունը 54 մետր է, լայնությունը` 25 մետր, իսկ բարձրությունը` 15 մետր: Մեծ խորհրդի դահլիճը զբաղեցնում է Դոժերի պալատի ամբողջ հարավային թևը: Այն զարդարում էին [[Տիցիան]]ի, [[Վերոնեզե]]ի, [[Տինտորետտո]]յի և այլ հայտնի նկարիչների գլուխգործոցները, սակայն դրանք բոլորը ոչնչացել են [[1577 թվական]]ի հրդեհի ժամանակ: Դահլիճը վերակազմավորվել է Անտոնիո դե Պոնտիի նախագծով: Մեծ խորհրդի դահլիճում արևելյան պատի առաջ պատվանդանի վրա տեղադրված են դոժի գահը և Փոքր խորհրդի վեց անդամների բազկաթոռները, իսկ նրանց հետևում ամբողջ պատն զբաղեցնում է աշխարհի ամենամեծ նկարներից մեկը` [[1590 թվական]]ին Յակոպո [[Տինտորետտո]]յի և նրա որդի Դոմենիկոյի «Դրախտը»: Առաստաղին առանձնանում է Պաոլո [[Վերոնեզե]]ի «Վենետիկի հաղթանակը» հսկայական օվալաձև նկարը: Վիթխարի հարթ առաստաղը երեսապատված է ծանր ոսկեզօծ նախշերով շրջանակված շքեղ գեղանկար կտավներով:
 
Մեծ խորհրդի դահլիճում հիմա տեղակայված են Վենետիկը կառավարած բոլոր դոժերի հիանալի նկարված դիմանկարները: Սակայն այն տեղում ուր պետք է պատկերված լիներ դոժ Մարինո Ֆալյերոյի դիմանկարը, տեղադրված է սև գլանաձև գրություն` վրան գրված.
{{քաղվածք| Այստեղ դավաճանության համար մահապատժի ենթարկված Մարինո Ֆալյերոյի տեղն է|}}
 
=== Ընտրությունների դահլիճ ===
Մեծ խորհրդի դահլիճից այցելուներն անցնում են Ընտրությունների դահլիճ (ճակատագրի դահլիճ), այդպես է կոչվել որովհետև դեռևս հանրապետության ժամանակներից այնտեղ էին անցնում աստիճանավոր անձանց հանրային քվեարկությունը, իսկ երբեմն նրանց դատապարտումը: Այստեղ էին կայացվում դատավճիռները, սակայսակայն այս դահլիճ ոչ ոք չէր համարձակվում մտնել զենքով:
 
Դահլիճի զանգվածեղ առաստաղը ճոխ է փորագրություններով և ոսկեզօծմամբ, բացի այդ, նրա վրա տեղադրված են մեծ, օվալաձև երեք նկարներ, երկու քառակուսի և 12 ոչ ճշգրիտ եռանկյուններ, որոնցում ներկայացված են նկարիչ Պադովանինոյի նկարած այլաբանական սյուժեները:
 
=== Կողմնացույցի դահլիճ ===
Կողմնացույցի դահլիճը մի ժամանակ Տասի խորհրդի դահլիճի և միաժամանակ ինկվիզիցիայի նախասենյակն էր, որտեղ դատապարտվածները վախով ու սարսափով էին սպասում դատավճռին: Այստեղ էր գտնվում նաև բոլորին հայտնի «Առյուծի երախը», ուր հաղորդագրություններ և ամբաստանություններ էին գցում:
 
Դահլիճի առաստաղը կազմված է երեք հսկայական օվալներից և 12 քառանկյուններից, որոնք լրացնում են անկյունները: Առաստաղի այդ զարդաքանդակը նկարել է Պաոլո Վերոնզեն: Առաջին մեծ օվալին նա պատկերել է «Վենետիկի հաղթանակը», ներկայացնելով նրան աստվածուհու տեսքով, որը ճախրում է ամպերի մեջ, շրջապատված Փառքի, Ուժի, Հարստության այլաբանական պատկերներով: Սակայն այսօր օվալներից մեկը դատարկ է: Նախկինում այստեղ գտնվող «Սրբերով շրջապատված Սուրբ Մարկոսը» նկարը [[1797 թվական]]ին տարվել է [[Փարիզ]] և ցուցադրվել [[Լուվր]]ում:
 
=== Տասի խորհրդի դահլիճ ===
Տասի խորհրդի դահլիճում նստում էր պետության հանդեպ քաղաքական հանցագործություններին վերաբերվող հետաքննություններ վարող տրիբունալը: Տրիբունալը գլխավորում էր դոժը, նրա կազմում էին գտնվում Մեծ խորհրդի տաս անդամ և վեց խորհրդական: Այդ դահլիճի վրա էին գտնվում արճճե առաստաղով բանտախցերը, այսպես կոչված Պյոմբները, որտեղ ժամանակին ձերբակալված էին Ջակոմո [[Կազանովա]]ն և [[Ջորդանո Բրունո]]ն: Կենտրոնում տեղադրված էր «Զևսը կայծակով խոցում է արատները» Վերոնզեի գլուխգործոցը, որը [[1797 թվական]]ին [[ֆրանսիացի]]ները տարել են Փարիզ և մինչ այժմ գտնվում է Լուվրում: Հիմա կտավի տեղում գտնվում է Յակոպո դի Անդրեայի կատարած պատճեն:
 
=== Սկարլատտիի դահլիճը ===
Սկարլատտիի դահլիճում հավաքվում էին ալ-կարմիր պարեգոտհագած բարձրաստիճան պաշտոնյաները և պաշտոնական արարողությունների անցկացման համար սպասում դոժին: Դահլիճի շքեղ զարդարանքը կատարվել է Պյետրո [[Լոմբարդո]]յի ղեկավարությամբ: Փայտե հարուստ առաստաղը [[16-րդ դար]]ի սկզբի է: Նրբագեղ մարմարե բուխարու վրա տեղադրված է դոժ Ագոստինո Բարբարիգոյի զինանշանը:
 
=== Քարտեզի դահլիճի ===
Քարտեզի դահլիճն իր անվամբ պարտական է նրա պատերը զարդարող աշխարհագրական քարտեզներին, որոնք իրագործել են Ջովաննի Բատիստա Ռամուսիոն` [[1574 թվական]]ին, ինչպես նաև Ֆրանչեսկո Գրիսելինինև Ջուստինո Մաննեսկարդին` [[1762 թվական]]ին: Դահլիճի կենտրոնում են գտնվում [[17-րդ դար]]ին վերաբերվող երկու մեծ գլոբուս:
 
=== Կոլեգիայի դահլիճ ===
[[Պատկեր:Francesco Guardi 034.jpg|մինի|Կոլեգիայի դահլիճը Ֆրանչեսկո Գվարդիի նկարում ([[18-րդ դար]]ի 2-րդ կես)]]
Կոլեգիայի դահլիճում հավաքվում էր Կոլեգիան, որի կազմում էին դոժը, վեց խորհրդականները, ավագներ, Տասի խորհրդի անդամները և Վերին կանցլերը:Այստեղ ընդունվում էին հանրապետության կառավարության կարևորագույն որոշումները: Այդ դահլիճը 1[[574 թվական]]ին ստեղծել է [[Անտոնիո դե Պոնտի]]ն: Հրաշալի ոսկեզօծ քանդակներով առաստաղը ստեղծել է Ֆրանչեսկո Բելլոն: Այն երիզ է հանդիսանում Վերոնզեի այլաբանական կտավների համար, որոնց մեջ առանձնանում է տրիբունայի վերևի «Վենետիկը գահին» կտավը:
 
=== Սենատի դահլիճ ===
Սենատի դահլիճը նույնպես վերակերտել է Անտոնիո դե Պոնտին: Հիանալի առաստաղի նկարն արել է Կրիստոֆորո Սորտեն: Առաստաղին տեղադրված մեծանկարը (պաննո) ստեղծել են տարբեր նկարիչներ, մասնավորապես` [[Տինտորետտո]]ն:
 
=== Բանտը ===
[[Պատկեր:Bridge of sighs.JPG|մինի|ձախից|Հոգոցների կամուրջ]]
Օրենքների ղեկավարման և քրեական գործերի ղեկավարման դահլիճներից կարելի է դուրս գալ միջանցք, որը Պալատական ջրանցքի վրա անցկացրած Հոգոցների կամուրջով ուղիղ տանում է դեպի Անտոնիո դե Պոնտիի նախագծած Նոր բանտերը:
 
 
598

edits