«Մասնակից:Onikkrut123/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Գործնական աշխատանք
Վարդգես Պետրոսյան
 
Առարկա – Մայրենի
Ուսուցչուհի-Գոհար Հովհաննիսյան
Աշակերտ-Օնիկ Հովակիմյան
Կենսագրություն
Ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում։ ՍՄԿԿ անդամ է 1952 թվականից։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1954-1955 թթ. աշխատել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957 թթ.` «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թթ.`«Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ։ 1961-1966 թթ. եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիրը, 1966-1975 թթ.` «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1975-1981թթ.` ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, 1981-1988- թթ.` նախագահ, 1988-1994 թթ.` Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, 1994 թվականին` «Երկիր Նաիրի» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։
 
 
Ստեղծագործական գործունեություն
Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին, «Պիոներ կանչ» թերթում։ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։
Վարդգես Պետրոսյանը գրականություն է մտել բանաստեղծություններով «Բալլադ մարդու մասին»,1958 ժողովածու, այնուհետև անցել է արձակի գրել «Նամակներ մանկության կայարաններից» պատմվածաշարը, «Ապրած և չապրած տարիներ» (1970), «Վերջին ուսուցիչը» (1980) վիպակները և այլ գործեր։ Սովետական Հայաստանի և սփյուռքահայության կյանքի ու պատմության իմաստավորման տեսանկյունից է գրված «Հայկական էսքիզներ» (1969, 1982) էսսեն։
երիտասարդության հոգեբանության բացահայտմանը «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (1964), «Դեղատուն «Անի»» (1973) և այլն։ Հայաստանի լեռնային գյուղերի ճակատագրին և արդիական խնդիրներին է նվիրված «Մենավոր ընկուզենին» (1981) վեպը (կինոնկար՝ 1986, Հայֆիլմ)։ Հեղինակի հրապարակախոսական, ուղեգրական, գրաքննադատական նյութերն ի մի են բերված «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) գրքում։
Բեմադրվել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (1975) թատերգությունը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979),«Հայկական էսքիզներ» 1980, «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը։ Նրա երկերը թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1969), ՀԽՍՀ պետական մրցանակ (1979)։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1966 թվականից։ ՀԽՍՀ IX-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով[1]։
Սպանվել է 1994 թվականին իր տան շքամուտքում։
 
Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»
► Օ՜, իմ ժողովուրդ, դու հավաքական Նարեկացի, գուցե արդա՞ր էր, որ դու՛, հենց դու և միա՛յն դու պատասխան տայիր աշխարհի մեծ ու փոքր մեղքերի համար և հենց քո ձայնը չլսեր աշխարհը, թեպետ դու աղաղակել ես հենց նրա բառերով: Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ: Պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակերտ: Որքան ենք մեր ձախողումների պատճառը դրսում որոնել, երբ պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք-հերոսությունը, խելոք-եսամոլությունը…Եվ հաճախ ինչպես ենք ատել ինքներս մեզ: Հավաքական ժողովուրդը սիրել ենք, փոխադարձաբար ատել միմյանց: Ամեն հայ պիտի մի ուրիշ հայ ունենա, որին թշնամի պիտի լինի մինչև իր կյանքի վերջը:
► Իմը վերջացավ…Հյուրանոցում անցավ կյանքս, որորվհետև օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է`լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի: Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր, ես ուշ հասկացա…
► – Ամերիկա՞ եք մեկնում:
– Ոչ Թուրքիա:
– Շրջելու՞ եք գնում, թե՞ ազգականներ ունեք:
– Մշտապես:
– Մշտապե՞ս…
– Այո, կբավե, 2 տարի ապրեցինք ձեր երկրում, կշտացանք… Կշտացա՞նք: Մարդը ինձ էր նայում հանգիստ ու չար: Կշտացանք: Այսինքն կշտացանք Երևանից, Մասիսից, Ծիծեռնակաբերդից, որտեղ հուշարձան են սարքում 2 միլիոն զոհերի համար: Կշտացանք. կարծես թե հայրենիքը խորոված է, գարեջուր կամ երգ, որ լսում ես հազար անգամ:
Ես պատկերացրի, որ 1-2 շաբաթ հետո այդ մարդը Ստամբուլի որևէ հայկական եկեղեցում կիսախուփ աչքերով կնայի խաչված Քրիստոսին ու կմրմնջա Կոմիտասի երգը և Կոմիտասը հանկարծ կլսի ու նորից կխելագարվի: Նորից…Արդեն քանիերորդ անգամ…
► Ո՞վ է հնարել, թե կարելի է ուրիշի վիշտը կիսել, ծիծաղելի է, կարելի է գուցե ուրախությունը կիսել կամ գտած փողը կիսել, բայց վի՞շտը…վիշտը մարդու միակ սեփականությունն է մնում այս երերուն հողի վրա: Վիշտը ոչ միայն միակ, վիշտը մարդու վերջին սեփականությունն է, որովհետև ոչ ոք երբեք չի ուզենա խլել այն, ինչպես մնացած ամեն ինչ այս երերուն հողի վրա:
► Տառապանքից չէ, որ չարանում են մարդիկ, այլ արցունքները «տնտեսելուց»:
► Ինչպե՜ս ենք մենք սիրում անքննելին, ինչպես ենք կեղեքվում կորցրածի համար, չգնահատելով մեր ունեցածը և դրա համար կորցնում ենք, կորցնում ենք, կորցնում ենք անընդատ: Եվ քիչ բան է արդեն մնացել կորցնելու` մեր հողի և պատմության վերջին, ամենավերջին պատառը…
► Այո՛, ամենաթանկ օծանելիքը լցնում են փոքր շշերի մեջ, բայց հիշենք, որ փոքր շշերի մեջ լցնում են նաև…թույնը:
Առավելություն չհամարենք մեր փոքրաթիվ լինելը:
► Երևի մարդուն իրոք հարկավոր է մենակ մնալ, ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:
► Քարերը լեռ են դառնում իրար սեղմվելով միայն և ամեն սյուն պետք է մտածի, որ միայն իր ուսերին է հենվում գմբեթը:
Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ» գիրք առաջին
► Բոլոր ծեր մարդիկ երիտասարդ են եղել և դժվար օրերին երբեմն վերհիշում են իրենց ջահելությունը: Ոչ մի ծեր մարդ չի սիրում կրկնել, որ ինքը ծեր է…
► Քաղաքը մեռել է, գերեզմանատունն է ապրում: Կուզեի հակառակը լիներ` քաղաքը ապրեր, իսկ մեռներ գերեզմանոցը…
► Մեր ժողովուրդը իմն է` ինչպես իմ աչքերը, մայրը, հիվանդությունը, հիշողությունը, իմ կարոտը, իմ վիշտը: Իսկ ով է խմում իր աչքերի, իր կարոտի, իր հիվանդության կենացը…
► Աշխարհը վերջանում է հեռավոր մի պատի մոտ, և ինչքան էլ կլոր լինի երկրագունդը, երկուսիս համար էլ կանգնելու տեղ կգտնենք:
► Պատմությունը գրատախտակ չէ, որ դուրդ չեկած նախադասությունը ջնջես:
► Աշխարհում պարզապես ոչ մի երեխա պիտի ոտաբոբիկ չմնա…Այդ մեզ անձայն կտակել են գաղթի ճանապարհին հոգնած, արյունլվա ոտքերով մեր պապերն ու մեր պապերի պապերը:
► Տխրություններով է, որ չի դատարկվում մարդու սիրտը, այդպիսի տխրություններով է մարդը տարբերվում մտածող մեքենայից, որ կարող է հիշել միլիոնավոր թվեր, վայրկյանում հարյուրավոր հաշվարկներ անել:
► Երբ լաց է լինում քարը, մամուռ է գոյանում, իսկ մարդու լացից` ամայություն, որը ոչինչ չի լցնի այլևս…
► Սիրուց նույնպես հրդեհներ են ծնվում:
► Մարդու համար աշպարհը` աշխարհի իր տեսած մասն է:
► Մեծ մարդը հասած ծիրան է. էսօր չէ, էգուց կընկնի…
► Մարդու հագուստները, կոշիկներն անգամ հոգնում են, միայն թե նրանց հոգնածությունը կոչվում է մաշվել, իսկ ՄԱՐԴՈՒ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱ ԱՐԴԵՆ ՄԱՀՆ Է…
► Աշխարհում ոչ մի բան առաջին անգամ չեն ասել: Մարդիկ պարզապես առաջին անգամ են լսում…
► Օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է` լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի: Իսկ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԴՈՒՆ ՏՈՒՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ:
Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ» գիրք երկրորդ
► Հիզ զրույցն է հաստատում. Զվարթնոցի տաճարի գմբեթը կանգնած էր երեսունվեց սյուների վրա: Տաճարը վեհատեսիլ էր ու թվում էր, թե ոչինչ երբեք չի սասանի այդ վեհությունը՝ ո՛չ երկրաշարժը, ո՛չ քամին, ո՛չ ոսոխը: Բայց մի օր երեսունվեց սյուներից յուրաքանչյուրը մտածեց. իսկ ինչ է, մնացած երեսունհինգ սյուները բավական չե՞ն գմբեթը պահելու համար, հո մենակ ինքը չէ…. Եվ այդպես փլվեց Զվարթնոցի աստվածային գմբեթը, որովհետև այդպես մտածեցին բոլոր երեսունվեց սյուներն առանձին-առանձին և իրենց ուսերը հանեցին գմբեթի տակից…
► Անապատները նախկին լեռներն են: Լեռները կանգնած էին հպարտ ու ինքնավստահ, բայց մի օր լեռան ապարները եսամոլ ու ինքավստահ դարձան. ամեն մեկը մտածեց` իսկ ինքը չի՞ կարող ապրել առանձին, ինքնութույն և ոչ թե իբրև մեծ լեռան աննշան մի մասնիկ, ինչու՞ չի կարող…. Եվ ճեղքեր առաջացան լեռան մեջ, խարխլվեցին հիմքերը, հետո ապարները կամաց-կամաց փոշիացան, գագաթը փլվեց….և քամին հավասարեցրեց ավազը…
► Հայրենիք… Առանց քեզ սիրելու անհնար է աշխարհը սիրել և քեզ կորցնելուց հետո, իսկապես, այլևս ոչինչ չի մնա կորցնելու… Ուրեմն, մի հարցնի, թե որտեղ պիտի հանգիստ առնի մարմինդ մահից հետո…
Երևի Հայրենիքն հենց այն է, որ կորցնելուց հետո, ինչպես բանաստեղծն է ասում, այլևս ոչինչ չես ունենա կորցնելու: Եվ կրկնեք բանաստեղծին, երևի հայրենիքը հենց այն է, որ անհնար է հասկանալ խելքով, չափել մետրերով, որին կարելի է և պետք է հավատալ միայն…
► Տարիքից չեն ծերանում, այլ՝ հոգնելուց…
► Ինչու, ինչու՞ եմ մտածում իմ ժողովրդի մեծերի բախտի մասին: Ինչպես ենք մենք սկսում սիրել, երբ նրանք արդեն…. Չկան: Հուշեր ենք պատմում, օ՜, ինչ հուշեր ենք պատմում, երբ որ արդեն…չկան: Եվ արձաններ ենք դնում, երբ որ արդեն չկան, որովհետև….չկան: Սիրենք նրանց մտերմության վրա, ներենք նրանց անկումներն ու նրանց արձաններն ունենանք, առնվազն մեր մեջ նաև այն ժամանակ, երբ դեռ մեր կողքին են և ապրում ու տառապում են….մենակ…
► Կամուրջներ չկառուցենք ցամաքած գետերի վրա և չքանդենք կենդանի գետերի ափերը միացնող կամուրջները: Ամենապինդ կամուրջը, որ ավերակ-գետի վրա է, մեռած է, և կարող է մեռնել կենդանի գետը, եթե կամուրջներ չունենա…
► Սիրահարվել` նշանակում է պահանջել, ստանալ մյուսից: Իսկ սիրել` նշանակում է տալ:
► Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել…
► Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքոներով…
► Մենք հայերս իրար արագ ենք տարբերում. ինչ-որ անըմբռնելի մագնիս կա մեր պահվածքի մեջ, ձգտում ենք իրար…
► Լավություն անելու համար էլ մարդ բախտ պիտի ունենա…
► Հիմա չկան տղամարդիկ, որ կնոջ համար կարող են խենթ ու խելառ բան անել…
► Բառը քարի նման է. եթե իր տեղը չի դրվում, դիմադրում է: Բառը քարից ավելի համառ է: Քարը կարելի է տաշել-տաշտշել, հարմարեցնել, բառը միայն իր տեղն է ուզում: Եվ ինչ բառեր են մեռնում, երբ դրվում են ոչ իրենց տեղում….
Բառը քարի նման է. Բառերից էլ կարելի է տաճար կառուցել, տաճար, որտեղ կմաքրվի ու կվեհանա մարդու հոգին, նաև կարելի է բառը դնել պարսատիկի մեջ և, դիպուկ լինելու դեպքում, բառով մարդ սպանել:
Չմոռանաք, որ բառը քարի նման է, մանավանդ, մեր քարաստան-Հայաստանում…
 
Երևանի N 51 դպրոցը հիմնադրվել է 1949 թվականին։ 2000 թվականին դպրոցն անվանակոչվել է գրող և հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի անունով, գրողի հարթաքանդակի հանդիսավոր բացումը կատարվել է 2006 թվականին (քանդակագործ՝ Էդուարդ Շախիկյան)։ Դպրոցն ունի մասնաշենք։ Դպրոցը անգլերենի խորացված ուսուցմամբ է:
 
Վարդգես Պետրոսյան