«Լակտոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: տ , ո → տ, ո (19) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}
'''Լակտոն''', XXI դարում սկսել են իրականանալ ամենահանդուգն մտահաղացոումները։ Գիտնականների շնորհիվ զովացնելու և տաքացնելու համար ստեղծված թանկարժեք սարքերը ոչ հեռու ժամանակում կդառնան նույնպիսի անախրոնիզմ, ինչպիսին հիմա հանդիսանում է սև-սպիտակ հեռուստացույցը ։
__TOC__
 
== Հայտնաբերումը ==
Շանհայի Տոնջի համալսարանի մի խումբ գիտնականների կողմից հայտնաբերվել է մի հրաշք ներկ, որը կլանում է արևի ճառագայթները 20 °C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում և տարածքը տաքացնում 4 °C-ով, իսկ 20 °C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում սկսում է ավտոմատ կերպով անդրադարձնել ճառագայթները`սենյակի ջերմաստիճանն իջեցնելով 8 °C-ով։ Տարվա յուրաքանչյուր եղանակ ունի իր բնորոշ գույնը, և չինացի գիտնականներն ստիպված էին փորձարկել զանազան թերմոքրոնիկ նյութեր, որպեսզի գտնեն անհրաժեշտ հատկություններով օժտված պիգմենտ, որն ամռան տապին ընդունում է սառը երանգներ, իսկ ձմռանը`ջերմ։ Երկար էքսպերիմենտներից հետո նրանք իրենց ընտրությունը կանգնեցրին բյուրեղային մանուշակագույն լակտոնի վրա, քիմիական նյութ, որը տարբեր ջերմաստիճաններում տալիս է բազմաթիվ երանգներ` սկսած կարմիր գույնից մինչև կանաչ և կապույտ։ Որպեսզի լակտոնը չփոխազդի ներկի քիմիական բաղադրիչների հետ, նրան պատում են թափանցիկ պոլիմերի թաղանթով[1]։թաղանթով։
 
== Կառուցվածքը ==
Լակտոններն իրենցից ներկայացնում են օքսիթթուների ցիկլիկ ներմոլեկուլյար էսթերներ։ Առավել կայուն են 5- և 6- անդամների օղակով (ɣ-δ ) լակտոնները։-լակտոն- ների օղակում նկաըվում է զգալի լարում։ -լակտոններ հայտնի չեն [2]։
 
== Կիրառությունը ==
Լակտոնային միածությունների քիմիան տարեց տարի մեծ զարգացում և կիրառություն է ստանում։ Արդի ժամանակաշրջանում կենսակտիվ նյութերի բնագավառում մեծ ուշադրություն է դարձվում լակտոնային օղակ պարունակող միածությունների սինթեզին, քանի որ սինթեզված բութիրոլակտոնները և նրանց ածանցյալները մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության և արդյունաբերության տարբեր բնագավառներում։
 
Բնության մեջ հայտնի են շատ միածություններ, որոնք պարունակում են լակտոնային խմբավորումներ։ Դրանցից շատերը, փոքր քանակություններով ներմուծելով օրգանիզմ, ցուցաբերում են գնահատելի բուժական ներգործություն, և դրանց անկարելի փոխարինել ուրիշ նյութերով։ Օրինակ, հայտնի է, որ ֆիզոլոգիական ակտիվությամբ օժտված լակտոնային օղակ պարունակվում է այնպիսի բնական միածություններում, ինչպիսին են պենիցիլինաթթուն, պրոտոանեմանինը, վիտամին C-ն [3-6]։ Հայտնի է, որ -ասկորբինաթթվի վիտամինային ակտիվությունը պայմանավորված է լակտոնային ցիկլի առկայությամբ[6]։առկայությամբ։
 
Կազանի համալսարանի պրոֆեսոր Ադեպենովի աշխատանքներում նշված են 109 տեսակ բույսերից անջատված սեսկվիտերպենային լակտոններ. օրինակ, կավա բիբարի արմատները հարուստ են վիտամին C-ով, կետոններով, խեժային նյութերով, սակայն հիմնական ակտիվ ներգործող նյութերը լակտոններն են[7]։են։ Բազմաթիվ օրինակների վրա հաստատվել է, որ տվյալ միածության մեջ ֆիզիոլոգիական ակտիվության կրողը հանդիսանում է լակտոնային խմբավորումը։ Հատուկ փորձերով ցույց է տրվել, որ լակտոնային օղակի անջատումով լավ արտահայտված ֆիզիոլոգիական հատկությունը լրիվ անհետանում է [8]։է։
 
Լակտոնների կենսաբանական ազդեցությունը բավականին յուրահատուկ է և կախված է լակտոնի կառուցվածքից, տեղակալիչների բնույթից և լակտոնային օղակում դրանց գրված դիրքից։ Լակտոնները γ- և δ- և նրանց ածանցյալները պրակտիկ կիրառություն են գտել ֆարմոկոլոգիական պրեպարատների ` ակրիխինի և վիտամին C-ի [3], պերստոնի[4], պիլոկարպինի [5], ԿՆՀ-ի խթանիչների [6] սինթեզի բնագավառում : Սրանցից շատերն իջեցնում են զարկերակային ճնշումը :
 
Վորոնեժի պետական համալսարանի քիմիկ-օրգանիկները պրոֆեսոր Լեոնիդ Պետրովիչ Զալուկաևի ղեկավարությամբ ուսումնասիրել են լակտոնային խմբավորում պարունակող միածություններից մեկը`էտաֆոնը և ապացուցել , որ այն իր սրտանոթլայնիչ ունակությամբ գերազանցում է նո-շպային , պապավերինին, ,իսկ հակաառիթմիկ հատկություններով`խինիդինին : Բացի այդ ուսումնասիրվել են -լակտոնների 43 նոր ածանցյալներ, որոնցում հայտնաբերվել են սպազմոլիտիկ ակտիվությամբ միածություններ [9]:
 
Լակտոններն իրենց կիրառությունն են գտել նաև կոսմետիկայում` դառնալով կրեմների և զանազան քսուքների բաղկացուցիչ մասը, որպես վիտամինացնող, խոնավացնող և հանգստացնող ազդեցություն ուժեղացնող միջոց [7]։միջոց։
 
Ծավալուն են նաև γ- և δ- լակտոնների և դրանց ածանցյալների կիրառման բնագավառը գյուղատնտեսության մեջ։ Դրանք օգտագործում են որպես հերբիցիդներ, ինսեկտիցիդներ և հանդիսանում են բույսերի աճն ակտիվացնող և պաշտպանող պոտենցիալ էկոլոգիապես մաքուր միջոցներ [10]։
 
Քիմիական արդյունաբերության մեջ լակտոններն օգտագործվում են որպես ընտրողական լուծիչներ պոլիստիրոլի, պոլիակրիլոնիտրիլի, ացետիլցեյլուլոզի համար, պլաստիֆիկատորներ պոլիվինիլքլորիդային, պոլիէսթերային խեժերի համար, ինչպես նաև զանազան ներկանյութերի և պոլիմերների արդյունաբերության մեջ [11]։
 
Ներկայումս լարված աշխատանքներ են տարվում կենսաքայքայման ենթարկվող պոլիմերների սինթեզի ուղղությամբ, քանի որ պլաստմասսանների վերամշակումից ստացվող և ցեյլուլոզի second hand հանդիսացող համատարած մոմլաթե փաթեթները (հատկապես սև), որոնք վաճառվում են հայրուրավոր անգամ ավելի էժան, քան առաջնային աղբյուրը, սպառնում են դառնալ իսկական էկոլոգիական աղետ։ Դրանք չեն ենթարկվում կենսաբանական քայքայման և դրանցում պարունակվող ծանր մետաղների իոնները միգրացվում են` թունավորելով բնությունը։ Այժմ գիտնականների ուշադրությունը սևեռված է օքսիկարբոնաթթուների հիման վրա սինթեզվող պոլիմերների արտադրության վրա։ Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ 1925թ1925 թ.-ին պարզվել է, որ պոլիհիդրօքսի կարբոնաթթուն հանդիսանում է սննդային նյութ և միջավայր տարբեր միկրոօրգանիզմների համար։ Վերջիններիս ազդեցության տակ հիդրօքսի կարբոնաթթուների հիման վրա ստացված պոլիլակտոնը քայքայվում է ածխաթթու գազի և ջրի։ Այդ հիդրօքսիթթուների (գլիկոլաթթու, կաթնաթթու, վալերինաթթու) էսթերներն իրենց պահում են անալոգ ձևով։ Նշված թթուների համապատասխան պոլիէսթերները ստանալու համար օգտագործում են նրանց լակտիդներն ու լակտոնները։ Կենսաքայքայվող փաթեթներից ներկայումս ամենանպատակահարմարը հանդիսանում է պոլիլակտիդը` կաթնաթթվի կոնդեսացման պրոդուկտը, որն ստացվում է ինչպես սինթետիկ ճանապարհով, այնպես էլ դեքստրոզի և մալթոզի ֆերմենտատիվ խմորման արդյունքում։ Պոլիլակտիդը կոմպոստում կենսաքայքայվում է մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաև յուրացվում է ծովային ջրերի միկրոօրգանիզմների կողմից, այսինքն` բացարձակ անվնաս է շրջակա միջավայրի համար։ Առայժմ սրանք արտադրվում են քիչ քանակությամբ և, որպես հետևանք, ունեն բարձր ինքնարժեք։ Այս թերության վերացման համար անընդհատ կատարելագործվում են տեխնոլոգիական պրոցեսները [12]։
 
Այսինքն, լակտոնային օղակ պարունակող ցանկացած դասի սինթեզի պարզ և էֆեկտիվ մեթոդների մշակումը, հիմնված մատչելի ելանյութի վրա, հանդիսանում է ակտուալ խնդիր, որի բարեհաջող լուծումը լայն հնարավորություններ կընձեռնի այս միածությունների ստացման և պրակտիկ օգտագործման համար ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, ինչպես նաև լակտոնների քիմիայի հետագա զարգացման համար։
 
== Գրականություն ==
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լակտոն» էջից