«Գորիսի բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
No edit summary
Տող 1.
'''Գորիսի բարբառ''', [[հայերեն]]ի բարբառ։ Ըստ [[ձնաբանական դասակարգում|ձնաբանական դասակարգման]]` պատկանում է «ում» ճյուղին։ Խոսվում է Հայկական ԽՍՀ [[Գորիսի շրջան]]ում, [[Սիսիան]]ի և [[Կապան]]ի շրջանների որոշ գյուղերում։
== Ուղղագրություն ==
Ունի 9 ձայնավոր՝ ա, աä, օ, օö, ու, ուü, Է, ի, ը և 32 բաղաձայն՝ այդ թվում գ', կ', ք' [[քմայիններ]]ը։ [[Բաղաձայնական համակարգ]]ը երկաստիճան ձայնեղազուրկ Է։ [[Գրաբար]]ի բ, գ, դ պայթական և ձ, ջ կիսաշփական ձայնեղները բառասկզբում մեծ մասամբ խլացել են (բերան>պէրան, ջորի>ճօրի), երկբարբառները՝ պարզվել․ այ>է || ա (այլ> էլ || ալ), ոյ>ու (բոյն>պուն), իւ>ու (աղբիւր> ախպուր)։ Զուրկ է ֆ հնչյունից (փիզիկա<ֆիզիկա)։ Գոյականի հոգնակիակերտ մասնիկներն եև՝ էր, նէ, նի, Էք, Էրք, օտանք, արանք, անք, ինօ, անիք, ք, իք, ունք։ Ունի անվանական հինգ հոլովաձև, որոնք առավելապես գործածվում են որոշիչ հոդով (ը, ն)։ [[Բացառական հոլով|Բացառական]], [[Գործիական հոլով|գործիական]], [[Ներգոյական հոլով|ներգոյական]] հոլովաձևերը կազմվում են վերլուծական և համադրական եղանակներով (հմտ․ ըխճըկա՚նանըխճըկա՚նը անաըխճըկա՚նը նէստան = աղջկանից)։ Բայի խոնարհման հոգնակի թվի առաջին և երկրորդ դեմքերը Գորիսի բարբառի խոսվածքների մեծ մասում նույնն են (լըսում էք = լսում ենք, լսում եք)։ Սահմանական եղանակի բաղադրյալ ժամանակների ժխտականման դեպքnւմ օժանդակ բայը դրվում է դերբայից հետո (պիրում էմ-պիրում չէմ), իսկ անցյալ կատարյալի [[Ըղձական եղանակ|ըղձական]] և [[Հարկադրական եղանակ|հարկադրական]] եղանակնևրի [[ժխտական խոնարհում]]ն արտահայտվում է ետադաս վԷչ-ոչ մասնիկով (ըսէցի վէչ, ասիլ պէտէք վէչ ևն)։ Արգելական հրամայակա–նը կազմվում է [[անորոշ դերբայ]]ով և մի, միք մասնիկներով, որոնք անճանաչելիորեն փոխվել են (հմտություն գնալ մի> քինալ մի>ք/ինամ իլ քյինոէմ իլ ևն)։ Գորիսի բարբառը շատ իրողություններով մոտ է [[Ղարաբաղի բարբառ|Ղարաբաղի]] և [[Արարատյան բարբառ|Արարատյան]] ([[Երևան]]ի) բարբառներին։
== Գրականություն ==
*9 կ․ Մարգարյան Ա․, Գորիսի բարբառը, Ե․, 1975