«Պիգմեյներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 48 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Պիգմեյների մասին հիշատակվում է մթա 3-րդ հազարամյակի հին եգիպտական գրություններում: Նրանց մասին հիշատակություններ կան նաև հին հունական աղբյուրներում ([[Հոմերոս]]ի «[[Իլիական]]»-ում, [[Հերոդոտոս]]ի և [[Ստրաբոն]]ի երկերում):
 
16-17-րդ դարերում մատիմբա անունով հիշվում են Արևմտյան Աֆրիկան հետազոտողների գրություններում: 19-րդ դարում նրանց գոյությունը ապացուցվել է գերմանացի հետազոտող [[Գեորգ Ավգուստ Շվեյնֆուրտ]]ի և ռուս հետազոտող [[Վասիլի Յունկեր]]ի կողմից, ովքեր այդ ցեղերին հայտնաբերել են [[Իտուրի]] և [[Ուզլե]] [[գետ]]երի ավազանին պատկանող արևադարձային անտառներում (պիգմեյների էթնիկ խմբերից էին ակկա, տիկիտիկի, բամբուտի, բատվա, օբոնգո, բակա և այլն): 20-րդ դարի վերջերին պիգմեյները բնակվում էին [[Գաբոն]]ի, [[Կամերուն]]ի, [[Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | Կենտրոնաաֆրիկյան հանրապետության]], [[ԿոնգոԿոնգոյի Հանրապետություն | Կոնգոյի]]յի և [[Ռուանդա]]յի անտառներում:
 
Մեծահասակ տղամարդու հասակը 145-150 սմ է, [[մաշկ]]ի գույնը բաց դարչնագույն, մազերը մուգ, գանգուր, շրթունքները համեմատաբար բարակ: Պիգմեյների հնարավոր թվաքանակը հավանաբար կազմում է 40-280 հազար [[մարդ]]:
Անանուն մասնակից