33 436
edits
չ |
չ |
||
{{Արևմտահայերեն|Կատակերգութիւն}}
[[Պատկեր:Thalia sarcophagus Louvre Ma475.jpg|մինի|Կատակերգության հին հունական [[մուսա]] [[Թալիա]]ն` կատակերկագան դիմակը ձեռքին]]
'''Կատակերգություն''', ''կոմեդիա'' ({{lang-grc|κωμῳδία}}), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերզականությամբ։ Կատակերգությունը [[Արիստոտել]]ի սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում։ Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում...» («Պոետիկա», գլուխ 5)։ Առաջացել է [[Հին Հունաստան]]ում, ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումներից և կոչվել է կոմեդիա։ Իբրև գրական ժանր կատակերգությունը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, «կոմեդիայի հայր» [[Արիստոֆանես]]ի, ապա նաև [[Մենանդրոս]]ի ստեղծագործության մեջ։ [[Հին Հռոմ]]ում կատակերգության ժանրը կիրառել են [[Պլավտուս]]ը, [[Տերենցիուս]]ը և ուրիշներ։ Միջին դարերում այն մեծ մասամբ հանդես է եկել ֆարսի կամ ինտերմեդիայի ձեով։ [[Վերածննդի դարաշրջան]]ում և հետագայում կատակերգություններ են գրել [[Իտալիա]]յում՝ [[Լոդովիկո Արիոստո]]ն, [[Նիկոլո Մաքիավելի]]ն, [[Պիետրո Արետինո]]ն, [[Կառլո Գոլդոնի]]ն, [[Անգլիա]]յում՝ [[Ուիլյամ Շեքսպիր]]ը, Բ. Ջոնսոնը, [[Ռիչարդ Շերիդան]]ը, [[Ուիլյամ Կոնգրիվ]]ը, [[Օսկար Ուայլդ]]ը, [[Բերնարդ Շոու]]ն, [[Իսպանիա]]յում՝ [[
{{ՀՍՀ}}
|
edits