«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1117 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Պալատներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 112.
 
«Ոսկե սանդուղքը» տանում էր դեպի Մեծ խորհրդի դահլիճ` ամենամեծ դահլիճը ոչ միայն Վենետիկում, այլ նաև ամբողջ Իտալիայում: Նրա երկարությունը 54 մետր է, լայնությունը` 25 մետր, իսկ բարձրությունը` 15 մետր: Մեծ խորհրդի դահլիճը զբաղեցնում է Դոժերի պալատի ամբողջ հարավային թևը: Այն զարդարում էին [[Տիցիան]]ի, [[Վերոնեզե]]ի, [[Տինտորետտո]]յի և այլ հայտնի նկարիչների գլուխգործոցները, սակայն դրանք բոլորը ոչնչացել են [[1577 թվական]]ի հրդեհի ժամանակ: Դահլիճը վերակազմավորվել է Անտոնիո դե Պոնտիի նախագծով: Մեծ խորհրդի դահլիճում արևելյան պատի առաջ պատվանդանի վրա տեղադրված են դոժի գահը և Փոքր խորհրդի վեց անդամների բազկաթոռները, իսկ նրանց հետևում ամբողջ պատն զբաղեցնում է աշխարհի ամենամեծ նկարներից մեկը` [[1590 թվական]]ին Յակոպո [[Տինտորետտո]]յի և նրա որդի Դոմենիկոյի «Դրախտը»: Առաստաղին առանձնանում է Պաոլո [[Վերոնեզե]]ի «Վենետիկի հաղթանակը» հսկայական օվալաձև նկարը: Վիթխարի հարթ առաստաղը երեսապատված է ծանր ոսկեզօծ նախշերով շրջանակված շքեղ գեղանկար կտավներով:
 
=== Ընտրությունների դահլիճ ===
Մեծ խորհրդի դահլիճից այցելուներն անցնում են Ընտրությունների դահլիճ (ճակատագրի դահլիճ), այդպես է կոչվել որովհետև դեռևս հանրապետության ժամանակներից այնտեղ էին անցնում աստիճանավոր անձանց հանրային քվեարկությունը, իսկ երբեմն նրանց դատապարտումը: Այստեղ էին կայացվում դատավճիռները, սակայ այս դահլիճ ոչ ոք չէր համարձակվում մտնել զենքով:
 
Դահլիճի զանգվածեղ առաստաղը ճոխ է փորագրություններով և ոսկեզօծմամբ, բացի այդ, նրա վրա տեղադրված են մեծ, օվալաձև երեք նկարներ, երկու քառակուսի և 12 ոչ ճշգրիտ եռանկյուններ, որոնցում ներկայացված են նկարիչ Պադովանինոյի նկարած այլաբանական սյուժեները:
 
 
 
600

edits