«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6732 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
[[Վենետիկ]]ի '''Դոժերի պալատը՝''' ({{lang-it|Palazzo Ducale}}) իտալական գոթական ճարտարապետության մեծ հուշարձանը, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից մեկն է: Գտնվում է [[Սուրբ Մարկոս]]ի հրապարակում, համանուն տաճարի կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս [[9-րդ դար]]ում: Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է [[1309 թվական]]ից մինչև [[1424 թվական]]ի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ [[Ֆիլիպո Կալենդարիո]]յի կողմից: [[1577 թվական]]ին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է [[Ռիալտոյի]] կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին:
 
Վենետիկի այս գլխավոր շենքըշենքն ամենից առաջ հանրապետության դոժերի նստավայրն էր: Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և սենատը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը: Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, ցենզորների ծառայությունը և ծովային գրատեսչությունը: Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին: Քաղաքի հյուրերը, ովքեր հանգրվանում էին Պյացետայի կողմից անմիջապես պալատի մոտ, այս կերպ հայտնվում էին հանրապետության կառավարության ոտքերի մոտ:
 
Սուրբ Մարկոսի տաճարի, [[Սան-Մարկո]]յի գրադարանի և այլ ուրիշ շենքերի հետ Դոժերի պալատը կազմում է քաղաքի գլխավոր ճարտարապետական անսամբլը:
Պալատի ներկայիս շենքը հիմնականում կառուցվել է [[1309]]-ից [[1424 թվական]]ների ընթացքում: Ենթադրաբար պալատի սկզբնական տարբերակի ճարտարապետը եղել է Ֆիլիպո Կալենդարիոն, ինչպես նաև Պյետրո Բազեյոն և վարպետ Էնրիկոն: [[1400]]-[[1404 թվական]]ներին ավարտվում է ծովալճակի վրա բացվող ճակատը, իսկ [[1424 թվական]]ին նաև այն, որ դուրս էր գալիս Սուրբ Մարկոսի հրապարակ: Շինարարության համար հրավիրվում են ֆլորենցիացի և լոմբարդացի վարպետներ, սակայն շենքի գոթական ոճի մեծ մասը կատարել են Բոն ընտանիքի անդամները, ովքեր մարմարի մշակաման մասնագետ վենետիկացի վարպետներ էին:
 
[[1577 թվական]]ի [[դեկտեմբերի 20]]-ի<ref>{{cite web|url=http://venice.jc-r.net/doges-palace/eastern-wing.html|title=The Doge's palace - Eastern wing and rebuilding after the fire in 1577|publisher=Venice.jc-r.net|date=|accessdate=2012-01-19|archiveurl=http://www.webcitation.org/659RpNfWb|archivedate=2012-02-02}}</ref> հրդեհից պալատն էականորեն վնասվում է: Դրան հաջորդող վերականգնման ընթացքում որոշվում է շենքը թողնել նախկին գոթական ոճով, այն ավելի ժամանակակից դարձնելու փոխարեն: Բացի այդ որպեսզի կատարվեն դոժերի նստավայրի գործառույթները, մինչ [[1797 թվական]]ին [[Նապոլեոն]]ի զորքերի կողմից քաղաքի գրավումը, պալատում տեղակայվում են հանրապետության քաղաքական ինստանցիաները:
 
Ներկայումս շենքը [[թանգարան]] է:
== Պորտա դելա Կարտա ==
[[Պատկեր:Palazzo Ducale (Venice) - Porta della carta.jpg|մինի|ձախից|«Թղթե դուռ»]]
Սուրբ Մարկոսի հրապարակ դուրս եկող ճակատից ձախ, Դոժերի պալատի բակի մուտքը բացում է Ջովանի և Բարտոլոմեո Բոների ստեղծած «Պորտա դելա Կարտան»` ({{lang-it|Porta della Carta}}) «Թղթե դուռը»: Այն ունի վերին մասում գոթական ոճի դեկորատիվ տարրերով զարդարված նետանման կամարի ձև. գլխավոր մուտքի վրա դոժ Ֆրանչեսկո Ֆոսկարին է թևավոր առյուծի (Վենետիկյան Հանրապետության խորհրդանիշ) դիմաց, իսկ վերևում Արդարադատության արձանն է: Դռան անվան ծագումը գիտնականները երկակի են մեկնաբանում: Հնարավոր է այն կապված է ոչ հեռու գտնվող փաստաթղթերի արխիվի հետ, կամ համաձայն այլ վարկածի` ժամանակին այնտեղ նստում էին գրագիրներ և օգնում քաղաքացիներին` փաստաթղթեր, բողոքներ, ներման գրություններ կազմել:
[[Պատկեր:Interior Palacio Ducal Venecia.jpg|մինի|Դոժերի պալատի ներքին բակը]]
«Թղթե դռնով» կարելի է անցնել Ֆոսկարիի կամարապատ պատկերասրահը, այնուհետև` Դոժերի պալատի երկհարկանի մարմարե կամարներով և հին հունական ութ քանդակներով շրջապատված բակը:Բակի կենտրոնում մինչ այժմ գտնվում են երկու շքեղ բրոնզե ջրհոր-ջրավազաններ, որոնք Վենետիկի ամենալավ ջուրն էին մատակարարում:
 
 
 
 
 
 
 
 
== Ինտերիեր ==
[[Պատկեր:Doges palace scala dei giganti.JPG|մինի|Գիգանտների սանդուղք]]
=== Գիգանտների սանդուղք ===
 
Ներքին բակից դեպի պալատ են տանում կարարյան մարմարից կերտված [[Գիգանտ]]ների վիթխարի սանդուղքը: [[1554 թվական]]ին սանդուղքի վերին հարթակում տեղադրվել են Վենետիկի ռազմական և ծովային հովանավորներ [[Մարս]]ի և [[Նեպտուն]]ի հսկայական մարմարե արձանները (Յակոպո Սենսովինոյի աշխատանքները), այդպես է սանդուղքն ստացել ներկայիս անվանումը: Այստեղ էին անցկացվում բոլոր հանդիսավոր արարողությունները: Սանդուղքը տանում է երկրորդ հարկի փակ պատկերասրահ: Պատկերասրահի երկայնքով և պալատի ներսում հաճախ են հանդիպում «առյուծի երախներ»` առյուծի փորագրված գլուխներ, որոնց մեջ էին դրվում տարբեր վարչությունների իրավասության ուղերձներ և գաղտնի ամբաստանություններ:
 
=== Ոսկե սանդուղք ===
 
Պալատի հանդիսավոր դահլիճներ կարելի է բարձրանալ դոժ Անդրեա Գրիտիի համար [[1538 թվական]]ին Սանսովինոյի նախագծած և [[1559 թվական]]ին Սկարպանյինոյի ավարտած «Ոսկե սանդուղքով»: Ոսկեզօծ նրբաքանդակներով ծածկված սանդուղքը հնում նախատեսված էր կարևոր հյուրերի և բարձրաստիճան անձանց համար, ում անունները նշված էին «Ոսկե գրքում»: Այդ գիրքը Վենետիկի բնակիչները կազմել էին [[1315 թվական]]ին և գրանցել էին այնտեղ 200 ընտանիքներ, որոնց անդամները այդ ժամանակվանից մինչև հանրապետության գոյության վերջը կարող էին զբաղեցնել պետական պաշտոններ: «Ոսկե գիրքը» պահպանվում էր «Ոսկե սանդուղքի» տակ [[1180 թվական]]ին դոժ Սեբաստյանո Ջիաննիի սարքած հատուկ սենյակում:
 
=== Մեծ խորհրդի դահլիճ ===
[[Պատկեր:Joseph Heintz dJ Sala Maggior Consiglio Venezia.jpg|մինի|ձախից|Մեծ խորհրդի դահլիճը (Յոզեֆ Հեյնց կրտսեր 1678 թվական)]]
 
«Ոսկե սանդուղքը» տանում էր դեպի Մեծ խորհրդի դահլիճ` ամենամեծ դահլիճը ոչ միայն Վենետիկում, այլ նաև ամբողջ Իտալիայում: Նրա երկարությունը 54 մետր է, լայնությունը` 25 մետր, իսկ բարձրությունը` 15 մետր: Մեծ խորհրդի դահլիճը զբաղեցնում է Դոժերի պալատի ամբողջ հարավային թևը: Այն զարդարում էին [[Տիցիան]]ի, [[Վերոնեզե]]ի, [[Տինտորետտո]]յի և այլ հայտնի նկարիչների գլուխգործոցները, սակայն դրանք բոլորը ոչնչացել են [[1577 թվական]]ի հրդեհի ժամանակ: Դահլիճը վերակազմավորվել է Անտոնիո դե Պոնտիի նախագծով: Մեծ խորհրդի դահլիճում արևելյան պատի առաջ պատվանդանի վրա տեղադրված են դոժի գահը և Փոքր խորհրդի վեց անդամների բազկաթոռները, իսկ նրանց հետևում ամբողջ պատն զբաղեցնում է աշխարհի ամենամեծ նկարներից մեկը` [[1590 թվական]]ին Յակոպո [[Տինտորետտո]]յի և նրա որդի Դոմենիկոյի «Դրախտը»: Առաստաղին առանձնանում է Պաոլո [[Վերոնեզե]]ի «Վենետիկի հաղթանակը» հսկայական օվալաձև նկարը: Վիթխարի հարթ առաստաղը երեսապատված է ծանր ոսկեզօծ նախշերով շրջանակված շքեղ գեղանկար կտավներով:
 
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://palazzoducale.visitmuve.it Պալատի պաշտոնական կայք]
 
== Աղբյուրներ ==
598

edits