«Բեռլինի գեղարվեստի ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Համալսարան | պատկեր = Akademie der künste berlin.JPG | նկարագրում = Pariser Platz 4, Բեռլին, Ակադեմիայի նե...»:
(Տարբերություն չկա)

14:11, 7 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Բեռլինի գեղարվեստի ակադեմիա (գերմ.՝ Akademie der Künste, Berlin'), արվեստի ինստիտուտ Բեռլինում: Հիմնադրվել է 1696 թվականին ընտրող-իշխան Ֆրիդրիխ I-ի կողմից` որպես Պրուսիայի գեղարվեստի ակադեմիա, ակադեմիական մի կառույց որի անդամները կարող էին հանդիպել, մտքեր փոխանակել, քննարկումներ անցկացնել: 1699 թվականին ակադեմիան ծառայում էր որպես Պրուսիական կառավարության գեղարվետսի խորհուրդ, 1931 թվականից իրավահաջորդի կարգավիճակով շարունակեց նույն պարտականությունը: Այն դարձավ Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, որի նպատակն է արվեստի խթանումը [3]:

Բեռլինի գեղարվեստի ակադեմիա
Pariser Platz 4, Բեռլին, Ակադեմիայի ներկայիս շենքը, բացվել է 2005 թվականին, ճարտարապետ` Բենիշ Գյունտեր
Տեսակակադեմիա, մշակութային կառույց և արխիվ
Հիմնադրված էհուլիսի 11, 1696
ՀիմնադրիրՖրիդրիխ I
ԱնդամակցությունԲեռլինի համայնքային գործատուների միություն[1]
Երկիր Գերմանիա[2]
ՏեղագրությունՄիտտե
Կայքadk.de
Բեռլինի գեղարվեստի ակադեմիա (Գերմանիա)##
Բեռլինի գեղարվեստի ակադեմիա (Գերմանիա)
Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Գերմանիա
 Akademie der Künste Berlin (institution) Վիքիպահեստում

Պատմություն

Բեռլինի գեղարվեստի ակադեմիան հինադրվել է 1696 թվականին կուրֆյուրստ Ֆրիդրիխ I-ի կողմից` որպես կերպարվեստի բնագավառի ուսումնական հաստատություն, որը երկար տարիներ իրականացրել է ինչպես կրթական, այնպես նաև վարչական գործառույթներ:

18-րդ դարում ակադեմիան վերանվանվում է Պրուսիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Königlich Preußische Akademie der Künste): Գերմանիայի վերամիավորումից հետո` 1882 թվականին, այն կրկին վերանվանվում է և կոչվում Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Königliche Akademie der Künste): Այս անվանումը պահպանվում է մինչև 1926 թվականը: 1926-1945 թվականներին կոչվում է Պրուսիայի գեղարվեստի ակադմեիա (Preußische Akademie der Künste), 1931 թվականին` կրթական գործառույթները հանձնվում են հատուկ ստեղծված Բեռլինի գեղարվեստի ինստիտուտին: 1932 թվականին ակադեմիան գլխավորել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության անդամ Մաքս ֆոն Շիլինգսը, ով իր մահկանացուն է կնքում Նացիստական Գերմանիայի կառավարման ժամանակաշրջանում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինում ձևավորվեցին երկու ակադեմիաներ[4]: 1950 թվականին Գերմանիայի արևելյան հատվածում ստեղծվում է Գերմանական գեղարվեստի ակադեմիան (Deutschen Akademie der Künste), որի առաջին նախագահ հեռական կարգով ընտրվում է Հայնրիխ Մանը, ով նույն տարում մահանում է ԱՄՆ-ում, և փաստացի առաջին նախագահ դառնում է Առնոլդ Ցվայգը, ով այդ պաշտոնը զբաղեցրել էր մինչև 1953 թվականը[4]: 1953-1956 թվականներին ակադեմիայի նախագահ է եղել Ռոբերտ Բեխերը[5]:

1972 թվականին կառույցը վերանվանվեց է ԳԴՀ գեղարվեստի ակադեմիա (Akademie der Künste der Deutschen Demokratischen Republik): Գերմանիայի վերամիավորումից հետո` 1990-1993 թվականներին այն անվանվեց Գեղարվեստի ակադեմիա Բեռլինում (Akademie der Künste zu Berlin): Արևելագերմանական ակադեմիայի վերջին նախագահ է ընտրվել Հայներ Մյուլերը 1990 թվականին[4]:

Արևմտյան Բեռլինում 1954 թվականին ստեղծվել է գեղարվեստի ակադեմիա, որի առաջին նախագահը եղել է Հանս Շարոունը, ով կառավարել է ակադեմիան 1955-1968 թվականներին[4]:

Ներկայիս գեղարվեստի ակադեմիան կազմավորվել է 1993 թվականին Բեռլինի երկու ակադեմիաների միավորման արդյունքում[4]:

Բաժիններ

  • Գեղարվեստի բաժին
  • Ճարտարապետության բաժին
  • Երաժշտության բաժին
  • Գրականության բաժին
  • Վիզուալ արվեստի բաժին
  • Ֆիլմագրության բաժին

Նպատակներ

  • Ներկայացնել Գերմանիայի արվեստն ու մշակույթը
  • Արվեստի խթանում
  • Արվետսի խորհրդատվություն
  • Ազգային մշակութային իրադարձությունների իրազեկում
  • Ազգային մշակութային ժառանգության պահպանում
  • Արվեստի և մշակույթի խորհրդատվություն Գերմանական պետությանը

Հայտնի դասախոսներ և շրջանավարտներ

  • Վիլհելմ Ավգուստ Լեբրեխտ Ամբերգ (1822-1899)
  • Կառլ Բեքեր (1820-1900)
  • Կառլ Էդուրադ Բիրմանի (1803-1892)
  • Էդուարդ դե Բյոֆ (1808-1881)
  • Ֆրիդրիխ Վայչ
  • Վիլհելմ Կամպհաուզեն
  • Ռոբերտ Լիսովսկի (1893-1982)
  • Կառլ Ֆիլիպ Մորից (1756-1793)
  • Լյուդվիգ Պիչ (1824-1911)
  • Յուլիուս Շոպե (1795-1868)
  • Էրդման Էնկե (1843-1896)

Ծանոթագրություններ

  1. https://www.kavberlin.de/index.php?id=390
  2. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  3. Akademie der Künste: About, ARTINFO, 2008, Վերցված է 2008-07-24-ին
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Geschichte». Akademie der Künste. Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին. Վերցված է 2013-03-22-ին.
  5. Bernd-Rainer Barth Becher, Johannes R. // Wer war wer in der DDR?. — Berlin: Ch. Links, 2010. — В. 1. — ISBN 978-3-86153-561-4..

Արտաքին հղումներ


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի գեղարվեստի ակադեմիա» հոդվածին։