«Հուղարկավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
* թաղումն ընդհանուր առնմամբ,
* մահվան հետ կապված գործողությունների և պատկերացումների համակարգ,
* մահացածների և նախնիների հոգիների կերակրման հետ կապված ծեսեր <ref name="խառատյան">Харатян З. В. Культовые мотивы семейных обычаев и обрядов у армян /Հայ ազգագրություն և բանահյուսություն հ. 17/, Եր., 1989</ref>:
 
Հայերն, ընդհանուր առմամբ, առաջին դերակատարությունը տալիս էին հոգու մասին ժողովրդական պատկերացումներին: Այդ պատկերացումներում հոգին 4 հիմնական ձևով էր ներկայանում՝ հոգին որպես շունչ, հոգին որպես տեսիլք, հոգին որպես մարմնական հոգի և հոգին որպես ոգեղեն արտահայտություն: Հոգին՝ որպես շունչ, պատկերացումը հոգու [[ընկալում|ընկալման]] նախնական տարբերակն է, երբ ընկալվում էր [[Քամի|քամու]] կամ [[օդ|օդի]] տեսքով: Ըստ ժողովրդական [[խոսք]]ի՝ «Հոգին ոչ այլ ինչ է, եթե ոչ շունչ. մահվան ժամանակ մարդն արտաշնչում է և մահանում»: Ըստ ժողովրդական պատկերացումների՝ մադու մարմինը ապրում է հոգու շնորհիվ: Սակայն հոգին կարող է լքել մարդու մարմինը նաև կենդանության օրոք, մասնավորապես [[Քուն|քնի]] ժամանակ կամ անգիտակից վիճակում: Լքելով մարմինը՝ հոգին թափառում է ամենուր, ուղևորվում անդրաշխարհ, հանդիպում մահացած ազգականներին: Քանի որ [[երազ]]ը կյանքի պատճենն է, երբ հոգին մարմինը լքում է ժամանակավոր, իսկ մահվան ժամանակ հոգին լքում է ընդմիշտ. այդ է պատճառը, որ մահացածը ևս ունի այն բոլոր իրերի կարիքը, ինչ օգտագործում էր կյանքի ընթացքում, և դա է պատճառը, որ հանգուցյալի հետ դնում էին անհրաժեշտ բոլոր իրերը՝ [[հագուստ]], աշխատանքային գործիքներ, [[սնունդ]]:
Տող 20.
Մարմնական հոգին ժողովրդի կողմից ընդունվում էր որպես կյանքի նյութական հիմք. այն բնակվում է մարդու [[Սիրտ|սրտում]] և [[Արյուն|արյան]] մեջ: Երբեմն, հոգու մասին պատկերացումներում այն ներկայանում էր որպես անմարմին, որպես նյութական երևույթ, որը մարդու մահից հետո կարող է արտահայտվել ցանկացած էակի տեսքով: Հայերը մեծ հավատ ունեին ճակատագրի նկատմամբ: Ըստ պատկերացումների՝ մահվան օրը կանխորոշվում է երեխայի ծննդյան պահից: Երբ մոտենում է այդ օրը, մարդուն հայտնվում է մահվան հոգին և վերցնում հանգուցյալի հոգին: Այդ հոգին հայերի մոտ ընդունված էր «Գրող» անվամբ, որն հայտնվում էր մահվան շեմին գտնվող մարդկանց և վերցնում նրանց հոգին: Գրողը՝ որպես մահվան հոգի, գործում էր իր ուղեկիցների հետ, որոնք կոչվում էրին «Գրողի գզիր»: Շատ շրջաններում ասում էին, որ [[շուն]]ը ոռնում է, քանի որ տեսել է Գրողին: Ըստ հավատալիքների՝ հոգին երբեմն չի լքում մարդու մարմինը, քանի որ դեռ ցանկանում է ապրել այս աշխարհում. դրա հետ կապված հաճախ իրականացվում են գործողություններ, որոնք կատարվում էին մահը թեթևացնելու համար: Մասնավորապես մահացողի գլխի տակից հանում էին բարձը, բացում էին պատուհանները և դռները, որպեսզի հոգին առանց խոչընդոտների դուրս գա <ref>Սամուելյան Խ., Հայ ընտանեկան պաշտամունքը, Ա.Հ., գ. 12, էջ 216.</ref>:
 
Ըստ հավատալիքների՝ հոգին լքում էր մարմինը թռչնի տեսքով: Եթե մահացողը իր կյանքի ընթացքում արդար և կարգապահ է եղել, ապա նրա հոգին արտահայտվում էր սպիտակ [[Աղավնիներ|աղավնու]] տեսքով, եթե [[մեղք]]եր էր գործել, ապա հոգին դուրս էր գալիս սև թռչնի տեսքով: Հետաքրքիր է, որ դուրս գալով մարդու մարմնից՝ հոգին մնում է մահացածի մոտ այնքան ժամանակ, մինչև չեն թաղում նրան: Սրա հետ է կապված հայերի այն պատկերացումները, որոնք ունակ են վերադարձնել մահացածին: Խոսքը արալեզների մասին պատկերացումներն են, որոնց մասին տեղեկություններ հաղորդում են միջնադարյան հայ հեղինակները: Ըստ պատկերացումների՝ արալեզները երկնքից իջած շնակերպ էակներ են, որոնք լիզելով մահացածի վերքրեը վերակենդանացնում էին նրանց: Դեռևս [[5-րդ դար]]ում արալեզների [[պաշտամունք]]ի մեծ տարածում է եղել ժողովրդի մեջ: Նրանց մասին առաջին տեղեկությունները հայտնում է [[Մովսես Խորենացի]]ն «[[Արա Գեղեցիկ և Շամիրամ]]» [[առասպել]]ի միջոցով: Հաջորդ տեղեկությունը հաղորդում է [[Փավստոս Բուզանդ]]ը՝ կապված Մուշեղ սպարապետի մահվան հետ: [[Ղևոնդ Ալիշան]]ը «արալեզ» ստուգաբանում է լիզող, առնող իմաստներով: Ըստ [[Գրիգոր Ղափանցյան]]ի՝ արալեզն ունի տեղական, հայկական ծագումնաբանություն և կազմվում է «արալ» արմատից և «եզ» մասնիկից, որտեղ արմատը նշանակում է շուն կամ շնակերպ կենդանի կամ էլ վերածնել, իսկ «եզ» մասնիկը բնորոշ է փոքրասիական [[լեզու]]ներին: Ըստ շատ հեղինակների՝ արալեզներն իրենց բնույթով բարի էակներ էին, որոնք հանդես էին գալիս որպես մահացածներին վերակենդանացնողներ: Ժամանակի ընթացքում շուն-արալեզները ձեռք են բերում նոր ֆունկցիաներ և վերաիմաստավորվում են՝ դառնալով մահը նախազգուշացնող էակներ և արտահայտվելով նաև կրոնական համակարգում՝ դառնալով [[սուրբ Սարգիս]]ին ուղեկցող կենդանիներ <ref name=խառատյան"խառատյան"></ref>:
 
Որոշ սովորույթներ, որոնք կազմում են թաղման ծեսի մի մասը, ցույց են տալիս, որ ըստ հայերի պատկերացումների մահացածի մարմնի հետ գերեզման էր իջնում նաև նրա հոգին: Այդ գաղափարը կապված է այն սովորույթի հետ, երբ մահացածի ձեռքին դրվում էր վառված մոմ: Ժողովրդական խոսքը ասում էր. «որպեսզի մոմի լույսի օգնությամբ այն աշխարհում հանդիպի իր մահացած ազգականներին»: