«Գուգարաց թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 55.
 
=== Գուգարքը հետխորհրդային շրջանում ===
[[File:Պատկեր:Grigor Narekatsi Church.png|thumb|Թեմի առաջնորդանիստ [[Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վանաձոր)|Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին]] Վանաձուրում]]
 
Թեմն իր վարչատարածքային սահմաններով ձևավորվեց [[1996]] թ. [[մայիսի 30]]-ին, [[Գարեգին Ա]] Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ կոնդակով՝ ներառելով Լոռու և Տավուշի մարզերն ամբողջությամբ (Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, [[Տաշիր]], [[Ալավերդի]], Թումանյան, Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ քաղաքներն իրենց տարածաշրջաններով) առաջնորդանիստ ունենալով Վանաձոր քաղաքը՝ Սբ. Աստվածածին եկեղեցով, իսկ հետագայում ([[2005]] թ.) առաջնորդանիստ դարձավ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի նորակառույց եկեղեցին։ 1996 թվականից Առաջնորդ նշանակվեց [[Սեպուհ Չուլջյան|Սեպուհ վարդապետ Չուլջյան]]ը, ով մեկ տարի անց՝ [[1997]] թ-ի հունիսին, Գարեգին Ա Հայոց Հայրապետի ձեռամբ օծվում է եպիսկոպոս, իսկ [[2012]]թ-ին [[մայիսի 17]]-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորվվեց Արքության պատիվ։
Երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տնօրինությամբ սկիզբ առած և Գարեգին Ա Կաթողիկոսի շարունակած վարչատարածքային բարեփոխումների գործը 20-րդ դարավերջին Հայ Եկեղեցու բարեկարգմանը միտված եզակի երևույթներից է։ Վազգեն Ա Կաթողիկոսն ստեղծեց Արցախի, [[Սյունյաց թեմ|Սյունյաց]] և Գուգարաց թեմերը, իսկ Գարեգին Ա Վեհափառը 1996 թվականին վերակազմավորեց և ընդլայնեց Գուգարաց թեմը, ապա միաժամանակ նորաստեղծ թեմեր հռչակեց [[Արմավիրի թեմ|Արմավիրի]], [[Արագածոտնի թեմ|Արագածոտնի]], [[Կոտայքի թեմ|Կոտայքի]], Գեղարքունիքի մարզերը ինչպես նաև Հայաստանից դուրս՝ [[Հարավային Ռուսաստանի թեմ|Հարավային Ռուսաստանի]] և [[Ուկրաինայի թեմ]]երը։