«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3386 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
| ծայրաձողի բարձրություն =
| շինանյութ =
| Վիքիպահեստում = Onze-Lieve-Vrouwekathedraal (Antwerp)
}}
[[Վենետիկ]]ի '''Դոժերի պալատը՝''' ({{lang-it|Palazzo Ducale}}) իտալական գոթական ճարտարապետության մեծ հուշարձանը, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից մեկն է: Գտնվում է [[Սուրբ Մարկոս]]ի հրապարակում, համանուն տաճարի կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս [[9-րդ դար]]ում: Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է [[1309 թվական]]ից մինչև [[1424 թվական]]ի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ [[Ֆիլիպո Կալենդարիո]]յի կողմից: [[1577 թվական]]ին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է [[Ռիալտոյի]] կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին:
== Արտաքին տեսքը ==
[[Պատկեր:Dogenpalast 2 Detail.jpg|մինի|Դոժերի պալատի կենտրոնական պատշգամբը]]
Կարծես ճարտարապետական բոլոր օրենքներին ծաղրելով Դոժերի պալատի վերին զանգվածեղ մասը հենվել է թեթև նախշազարդ կամարներին: Առաջին հայացքից թվում է, որ շենքը շրջված է հիմքով դեպի վեր և տանիքով` ներքև: Այնքան անտրամաբանական է նրա ճակատային համակարգը. ներքևում թույլ հենարանի երկու ժապավեն է և բարձր հոծ պատ` վերևում: [[1577 թվական]]ին հերթական հրդեհը ոչնչացնում է շենքի թևերից մեկը, և [[Ռիալտո (կամուրջ)|Ռիալտոյ]]ի կամուրջն արարողը` [[Անտոնիո դե Պոնտի]]ն, վերականգնում է կառուցվածքի սկզբնական տեսքը:
 
Սկզբից թվում է, որ ճակատի բոլոր ճարտարապետական տարրերը միմյանց հետ կապված են մի տեսակ անտրամաբանորեն, անսպասելի և կարծես պատահական, բայց միևնույն ժամանակ այստեղ ամեն ինչ գրավիչ է, թարմ, պայծառ, լի կյանքով ու ուրախությամբ, ամեն ինչ գեղարվեստորեն հագեցած է և ի վերջո, խելամիտ: Առաջին հարկի բաց կամարապատ պատկերասրահը գեղարվեստական ինքնահաճություն չէ, այլ հրաշալի թաքստոց է հարավային արևից: Սա տեղ է, ուր ցանկացած անցորդի համար հաճելի է հանգստանալ և հիանալ այստեղից բացվող աշխարհի չքնաղագույն ճարտարապետա-բնական բնապատկերներից մեկով:
 
Երկրորդ հարկի պատկերասրահը օդային պատշգամբ է, որը հարավից և արևմուտքից մթնեցնում է համեմատաբար ոչ մեծ պաշտոնական տարածքները: Դոժերի պալատում զարդանախշ պատկերասրահների և հարթ պատի համադրությունը հագեցնում է ողջ ճակատը կոմպոզիցիոն կոնտրասի անհավանական հարստությամբ և կարծես մերկացնում է ճակատի ամբողջ արտաքինը` բաց Պյացետի անսամբլի և վենետիկյան ծովալճակի լայնարձակության առաջ:
 
Արևելյան ճակատի կենտրոնում գտնվում է [[1536 թվական]]ին Սանսովինոյի աշակերտների կառուցած պատշգամբը: Պատշգամբի վրա նետաձև պատուհան է և Վենետիկի խորհրդանիշի դիմաց կանգնած դոժ Անդրեա Գրիտիի քանդակապատկերը: Պատշգամբի վերևում տեղադրված է քանդակագործ Ալեսանդրո Վիտորիի աշխատանք Արդարադատության արձանը: Հենց այս պատշգամբից է [[1865 թվական]]ին հռչակվել Վենետիկի միավորումը Իտալական թագավորությանը:
 
== Պորտա դելա Կարտա ==
[[Պատկեր:Palazzo Ducale (Venice) - Porta della carta.jpg|մինի|ձախից|«Թղթե դուռ»]]
598

edits