«Բերբերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բերբերներ''' (ինքնանվանումը` ամազիգ), ժողովուրդների խումբ, ովքեր բնակվում են հիմնականում Հյուսիս...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բերբերներ''' (ինքնանվանումը` ամազիգ), ժողովուրդների խումբ, ովքեր բնակվում են հիմնականում Հյուսիսային [[Աֆրիկա]]յի երկրներում ([[Մարոկո]], [[Ալժիր]], [[Թունիս]], [[Սուդան]] և այլն): Խոսում են բերբերական լեզվի բարբառներով:
 
Բերբերների նախնիներն առաջին անգամ հիշատակվում են մթա 4-րդ հազարամյակի [[Եգիպտոս | եգիպտական]] արձանագրություններում ` տեխենու անվամբ: Բերբերների անվանումը ծագել է Հյուսիսային Աֆրիկան [[Արաբական խալիֆայություն | արաբականԱրաբական խալիֆայության]] կողմից նվաճելուց (7-8-րդ դարեր) հետո և գործածվել «ոչ արաբ», «անհավատարիմ» իմաստներով: Արաբական նվաճումներից հետո բերբերների զգալի մասն ընդունեց [[արաբներ]]ի սովորույթները, [[մշակույթ]]ը, լեզուն և [[կրոն]]ը ([[իսլամ]]):
 
Բերբերական ցեղախմբերից են [[ամացիրգներ]]ը, [[շիլպուներ]]ը, [[կաբիլներ]]ը, [[շույյաներ]]ը և [[Սահարա]]յի բերբերական այլ ցեղերը: Բերբերական ծագում ունեն [[Լիբիա | Լիբիական]] պետական և ռազմական գործիչ [[Մուամմար ալ-Կադդաֆի]]ն, [[Ֆրանսիա | ֆրանսիական]] ֆուտբոլիստ [[Զինեդին Զիդան]]ը, ֆրանսիական դերասանուհի [[Իզաբել Աջանի]]ն, շվեդական երգչուհի [[Լորին]]ը, ֆրանսիական դերասան [[Սամի Նասերի]]ն և այլոք: