«Բերբերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բերբերներ''' (ինքնանվանումը` ամազիգ), ժողովուրդների խումբ, ովքեր բնակվում են հիմնականում Հյուսիս...»:
(Տարբերություն չկա)

07:37, 6 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Բերբերներ (ինքնանվանումը` ամազիգ), ժողովուրդների խումբ, ովքեր բնակվում են հիմնականում Հյուսիսային Աֆրիկայի երկրներում (Մարոկո, Ալժիր, Թունիս, Սուդան և այլն): Խոսում են բերբերական լեզվի բարբառներով:

Բերբերների նախնիներն առաջին անգամ հիշատակվում են մթա 4-րդ հազարամյակի եգիպտական արձանագրություններում ` տեխենու անվամբ: Բերբերների անվանումը ծագել է Հյուսիսային Աֆրիկան արաբական խալիֆայության կողմից նվաճելուց (7-8-րդ դարեր) հետո և գործածվել «ոչ արաբ», «անհավատարիմ» իմաստներով: Արաբական նվաճումներից հետո բերբերների զգալի մասն ընդունեց արաբների սովորույթները, մշակույթը, լեզուն և կրոնը (իսլամ):

Բերբերական ցեղախմբերից են ամացիրգները, շիլպուները, կաբիլները, շույյաները և Սահարայի բերբերական այլ ցեղերը: Բերբերական ծագում ունեն Լիբիական պետական և ռազմական գործիչ Մուամմար ալ-Կադդաֆին, ֆրանսիական ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ֆրանսիական դերասանուհի Իզաբել Աջանին, շվեդական երգչուհի Լորինը, ֆրանսիական դերասան Սամի Նասերին և այլոք:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։