«Սերգեյ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Վարդանյան Սերգեյ Գագիկի (ծնվ. 9 նոյեմբերի 1952, Երևան), բանասեր, ազգագրագետ, բանա¬հավաք, արձակագիր, հր...»:
 
No edit summary
Տող 1.
Վարդանյան '''Սերգեյ Գագիկի Վարդանյան''' (ծնվ. 9 նոյեմբերի 1952, Երևան), բանասեր, ազգագրագետ, բանա¬հավաքբանահավաք, արձակագիր, հրապարակախոս, խմբագիր: 1969թ. ավարտել է Երևանի Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թ.` Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտա¬րա¬պետությանճարտարապետության թանգարան-ինստիտուտում: 1991-2002 թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը, 1990-1991թթ. և 2009-ից գիտաշխատող է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների անդամ է: 1980թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին: 1978թ. «Պիոներ կանչ» թերթի, իսկ 1982թ. «Պիոներ» ամսագրի, «Հայրենիքի ձայն» և «Ավանգարդ» թերթերի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի, Աբխազիայի եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները: Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) եւ «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երեւանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009): Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995թ. և արժանացել «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին: Գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաեւ ֆրանսերեն և ռուսերեն:
Նրա մանկական պատմվածքների «Արեւածաղիկը» գիրքը 1989թ. տպագրվել է Երեւանում, իսկ 1994թ. արևմտահայերենով` Ստամբուլում: Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում: Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն, թուրքերեն և գերմաներեն:
Ս. Վարդանյանը դեռևս 1970-ական թթ.-ից զբաղվում է ԽՍՀՄ-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով: Նա բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերի, Ուկրաինայի, Ղրիմի հայաբնակ գյուղերով և քաղաքներով: ԽՍՀՄ-ում սփռված հայության, այդ թվում` համշենահայության, մասին նա բազմաթիվ հոդվածներ է գրել: Համշենցի հայերի մասին նրա առաջին հոդվածը լույս է տեսել դեռևս 1979թ.: 1982թ. «Գարուն» ամսագրում հրապարակված նրա «Համշենցիները` ծանոթ և անծանոթ» հոդվածը Հայաստան բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության, Ռուսաստանի և Վրաստանի համապա¬տաս¬խանհամապատասխան նախարարություններում քննարկվելով, որոշվել է՝ հայկական դպրոցներն ուսուցիչներով ապահովելու նպատակով Կրասնոդարի երկրամասի, Ռոստովի մարզի և Աբխազիայի հայկական դպրոցների շրջանա¬վարտշրջանավարտ-ներին Հայաստանի մանկավարժական բուհերում 1983 թ.-ից սկսած տարեկան 30-ից ավելի արտա¬մրցութայինարտամրցութային տեղեր հատկացնել:
 
Ս. Վարդանյանը 1984թ. Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում հայտնաբերել է մահմեդական համշենահայերի բնակավայրեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ, իսկ վերջին տարիներս նա քանիցս եղել է Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր: Նա ուսումնասիրություններ է կատարում նաև Ռիզեի և Էրզրումի նահանգների համշենցիների գյուղերում:
 
Թուրքիայի, Ռուսաստանի և Միջին Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա ուսում¬նասիրություններըուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի եւ արտերկրի մամուլում, 1989թ. իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, ինչպես նաև 2009թ. Երևանի պետհամալսարանի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանա¬հյուսությունըբանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (428 էջ) մենագրությունում:
 
2015թ. Երևանում լույս է տեսել Ս. Վարդանյանի «Окровавленные семена» (Արյունոտ սերմեր) ռուսերեն գիրքը, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայության մղած պայքարի առաջամարտիկների մասին, որոնցից 13-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման:
Ս. Վարդանյանը 1992թ.-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահն է, 2004թ.-ից` նաև «Ձայն համշենական» ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը: Թերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում է հայրենիքում և սփյուռքում: Որպես խմբագիր` 2009թ. արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարու¬թյաննախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակին, 2010-ին` Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 10-ամյակին նվիրված մեդալին:
 
Իր գիտական, մշակութային և հասարակական գործունեության համար նա 2012 թ. արժանացել է նաև Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալին, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին, ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալին և Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալին, 2013թ.` Հովհ. Թումանյանի թանգարանի մեդալին, 2015թ.՝ Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալին:
Ս. Վարդանյանի մասին տես նաև «Հայկական համառոտ հանրագիտարան», հ. 4, Երևան, 2003, էջ 621: «Ով ով է, հայեր, կենսագրական հանրագիտարան», հ. 2, Երևան, 2007, էջ 544: «Հայ գրատպություն և գրքարվեստ, հանրագիտարան», Երևան, 2015, էջ 650, 1014:
== Արտաքին հղումներ ==
* «Հայկական համառոտ հանրագիտարան», հ. 4, Երևան, 2003, էջ 621:
*«Ով ով է, հայեր, կենսագրական հանրագիտարան», հ. 2, Երևան, 2007, էջ 544:
*«Հայ գրատպություն և գրքարվեստ, հանրագիտարան», Երևան, 2015, էջ 650, 1014: