«Սան Ստեֆանոյի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 41.
1878 թվականի [[հունվար]]ին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը)։ Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարության և [[Անգլիա]]յի կողմից, մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց [[Ալեքսանդր II]] կայսրին։ Նույն ժամանակ, [[Գրիգոր Արծրունի|Գրիգոր Արծրունու]] նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց [[Կովկաս]]ի փոխարքային։ Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։ Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն [[Ասիա]]յում, ինչպես նաև [[Հնդկաստան]] տանող ճանապարհներին։
 
Նոր պատմության շրջանում առաջին անգամ [[Հայաստան]] անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում<ref>[http://www.noravank.am/upload/pdf/33_ru.pdf Կիրակոսյան Ա.Ջ. Հայկական հարցը եվ հայերի ցեղասպանությունը (պատմաիրավական եռալեզու տեղեկանք). - Եր.։ «Նորավանք» ԳԿՀ, 2006. - 103 էջ]</ref>։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` [[Թուրքիա]]յին վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, [[Բարձր Դուռ]]ը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»<ref>[http://historyarmenia.org/3885.html/2 ՀայսատանիՀայաստանի պատմություն] </ref>։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում [[Կարս]]ը, [[Արդահան]]ը, [[Բայազետ]]ը, [[Բաթում]]ը, [[Օլթի]]ն, [[Արտանուջ]]ը, [[Արդվին]]ը, [[Ալաշկերտ]]ը, [[Կաղզվան]]ը և [[Խումար]]ը։
 
== Արտաքին հղումներ ==