«Ռոբերտ Բըրնս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3519 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Գրող}}
[[Պատկեր:Robert Burns 1.jpg|մինի]]
 
'''Ռոբերտ Բըրնս''' ({{lang-en|Robert Burns}}) (ծն., [[հունվարի 25]], [[1759]] - [[1796]]), հայտնի [[բրիտանացի]] ([[շոտլանդացի]]) [[բանաստեղծ]], [[ֆոլկլորագետ]], [[շոտլանդերեն]] և անգլերեն լեզուներով գրված բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ։ Ռոբերտ Բըրնսի ծննդյան օրը՝ հունվարի 25, [[Շոտլանդիա]]յում [[ազգային տոն]] է։ Բըրնսի բանաստեղծությունները թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև [[հայերեն]]։<ref>[http://lit-bridge.com/55/%D5%BC%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF-%D5%A2%D5%A8%D6%80%D5%B6%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/ Ռոբերտ Բըրնսի բանաստեղծությունները Վահագն Դավթյանի թարգմանությամբ]</ref>:
 
== Ստեղծագործություններ ==
Ձեռագիր վիճակում տարածված «Երկու հովիվ» ([[1784]]) և «Սուտ ճգնավոր Վիլլիի աղոթքը» ([[1785]]) երգիծական գործերում անողոք ծաղրի է ենթարկել եկեղեցու սպասավոր֊ ներին՝ վաստակելով ազատախոհ բանաստեղծի համբավ։ Բյոռնս ճանաչում է բերել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» ([[1786]]) անդրանիկ [[գիրք]]ը։ Առաջին գրքի հաջողությունից հետո Բյոռնսը տեղափոխվել է [[Էդինբուրգ]], հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, որտեղ ձեռնամուխ է եղել շոտլանդական ժողովրդական երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքման ու հրատարակման գործին։
 
Բանահյուսության և շոտլանդական հին գրականության հիմքի վրա Բյոռնսը ստեղծել է ժամանակի ոգին արտահայտող ինքնատիպ պոեզիա։ Նրա երկերում իրենց արձագանքն են գտել ֆրանսիական մեծ հեղափոխությունը («Ազատության ծառը», «Բրյուսը շոտլանդացիներին») և հեղափոխական շարժման վերելքը [[Շոտլանդիա]]յում ու [[Անգլիա]]յում։ Իր ստեղծագործություններում Բյոռնսը ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության և երջանկության, հաստատել է մարդու արժանապատվությունը, որը վեր է դասել հարստությունից ու ամեն տեսակ տիտղոսներից, փառաբանել է աշխատանքը, անձնազոհ սերը, բարեկամության զգացմունքը, սարկազմով արտահայտվել իշխողների դեմ։
 
Բյոռնսի ստեղծագործություններին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը և ներքին դրամատիզմը, որը երևան է եկել նաև առանձին երկերի կոմպոզիցիայում («Ուրախ աղքատները», «Ֆինդլեյ», «Երկու շուն» և այլն)։ Նրա շատ բանաստեղծություններ վերածվել են երգի և [[Շոտլանդիա]]յում երգվում են ամենուր։ Բյոռնսի ծնընդյան օրը [[Շոտլանդիա]]յում նշվում է որպես ժողովրդական տոն։ [[Կառլ Մարքս]]ը, Պ․ Լաֆարգի վկայությամբ, սիրում էր Բյոռնսի երգիծական և քնարական գործերը։
 
== Արտաքին հղումներ ==
* [[Wikilivres:Robert Burns|Роберт Бёрнс на Викиливре]]
* [http://www.robertburns.org/ Robert Burns Country — «официальный» сайт Роберта Бёрнса] {{ref-en}}
* [http://www.burns-night.ru/ Фестиваль «Burns Night» — день рождения Роберта Бёрнса]
* [http://www.staroeradio.ru/audio/19496 «Старое радио»: Р. Бёрнс — Веселые нищие" (читает Сергей Юрский)]
 
== Աղբյուրներ ==
{{Wikisource author}}
 
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Բըրնս, Ռոբերտ}}
[[Կատեգորիա:1759 ծնունդներ]]