«Բեդվիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Բեդվիններ''' (եզակի` բեդվին, բեդուին, [[արաբ.]] بَدَوِي‎‎ - բադաուին, անապատի բնակիչ): Առաջավոր [[Ասիա]]յի և Հյուսիսային [[Աֆրիկա]]յի վաչկատուն և կիսավաչկատուն անասնապահ [[արաբ]]ներ: Երբեմն բեդվին են կոչում նաև արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից, որոնք համատեղում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ:
 
Բեդվիններն [[անապատ]]ում ապրում են ոչ պակաս, քան 4-5 հազար տարի: Սկզբում [[հեթանոս]]ներ էին: 4-րդ դարից սկսած, նրանց մեջ տարածում գտավ [[քրիստոնեություն]]ը: 7-րդ դարում ընդունեցին [[իսլամ]] և սկսեցին խոսել [[արաբերեն]] լեզվով: 11-րդ դարում բեդվինները ներխուժեցին Հյուսիսային Աֆրիկա: Նրանց ազդեցությամբ տեղի բնակչության (հիմնականում [[բերբեր]]ները) մեծամասնությունը իսլամացվեց: