«Սմբատ Բ Տիեզերակալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Hayk.arabaget տեղափոխեց էջը «Սմբատ Տիեզերակալ»-ից «Սմբատ Բ Տիեզերակալ» վերահղման վրայով
No edit summary
Տող 1.
{{Տես նաև|Սմբատ Բագրատունի (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Միապետ}}
[[Պատկեր:Haghpat Surb Nshan.jpg|thumb|Սմբատ Բ Բագրատունի արքա Հայոց և իր կրտսեր եղբայր Գուրգեն-Կյուրիկե Ա Բագրատունի արքա Տաշիր-Ձորագետի]]
 
'''Սմբատ Բ Տիեզերակալ''' (ծն. թ.անհայտ–989 անհայտ – 989), Հայոց թագավոր 977–ից։ [[Բագրատունիներ]]ի արքայատնից։
 
958–ին դարձել է հոր ՝ [[Աշոտ Գ Ողորմած]]ի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր [[Մուշեղ Ա]]–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել [[Ատրպատական]]ի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել [[Անի]]ի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։