«Աշխարհայացք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը՝ո → ը՝ ո (7) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{ոճ}}
[[File:Tawa chakana.svg|thumb|]]
'''Աշխարհայացք''', [[մարդ]]-[[աշխարհ]] հարաբերությունների շրջանակներում աշխարհի մասին և այդ աշխարհում մարդու տեղի ու դերի մասին տեսական-քննադատական առավել ընդհանուր հայացքների համակարգ է։ Աշխարհայացքի մեջ բացառիկ տեղ ունեն բազմաբնույթ [[գիտելիք]]ները, որոնք ընկած են աշխարհայացքային կողմնորոշման հիմքում, արժևորում-գնահատումը՝ որպես մարդու համար աշխարհի և իրերի նշանակելիության բացահայտում և արժևորում։ Աշխարհայացքը շրջապատող միջավայրի ընկալման, ըմբռնման, գիտակցման ու գնահատման ձև ու եղանակ է, որի միջոցով մարդիկ ձևակերպում են սեփական [[դիրքորոշում]]ները այդ աշխարհի նկատմամբ։ Ուրեմն, աշխարհայացքում բազիսային են ընդհանրացված այնպիսի գիտելիքներ և գաղափարներ, իդեալներ ու նորմեր, որոնք մարդու կյանքի ու կենսագործունեության համար առավել կարևոր ու ճակատագրական են։ Աշխարհայացքի կառուցվածքային կարևոր բաղադրիչ են հավատն ու համոզմունքը՝ որպես մարդու մտավոր, հոգեկան ու հուզական կայուն վիճակ ու դիրքորոշում։ Իրենց [[հայացք]]ների նկատմամբ կայուն [[համոզմունք]]ների շնորհիվ մարդիկ ձեռք են բերում սեփական գաղափարների, հայացքների և սկզբունքների նկատմամբ մեծ վստահություն և նպատակին հասնելու վստահելի հաստատակամություն։ Աշխարհայացքի հոգևոր տարրերի մեջ ուրույն տեղ ունեն իդեալները, արժեքները և դավանանքը։ Իդեալները սուբյեկտի կողմից իրականության արտացոլման և իմաստավորման յուրահատուկ ձևեր են, դրա կատարելության նմուշ են, որին ձգտում է յուրաքանչյուր ոք։ Այս պարագայում առավել ընդգծվում են աշխարհայացքային արժեքները՝ որպես իրականության նկատմամբ դրական կամ բացասական հարաբերություններ՝ կապված մարդկանց բնական [[պահանջմունք]]ների ու շահերի հետ։ Աշխարհայացքը ընդգծված արժեքային է և եթե հիմքում ունի իրականության ճշմարտացի արտացոլումն ու հավատը այդ աշխարհի բանական էության մասին, ապա իր արժեքային չափորոշիչներով այն ցուցադրում է մարդկանց վերաբերմունքը աշխարհի նկատմամբ, որը խստիվ դետերմինավորված է նրանց ձգտումներով, շահերով ու պահանջմունքներով։ Աշխարհայացքի կարևորագույն բաղադրիչներ են մարդկանց կյանքի ու կենսագործունեության նորմերն ու սկզբունքները՝ որպես նրանց [[Ակտիվություն (հոգեբանություն)|ակտիվությ]]ան դրսևորման նմուշներ ու չափորոշիչներ, մարդկանց [[վարք]]ի ու վարվելակերպի կանոններ։ Աշխարհայացքը բազմաֆունկցիոնալ հոգևոր կազմավորում է, որի հիմքում ընկած են աշխարհի իմացության և նրա նկատմամբ մարդու կողմնորոշման հոգեբանական բազում գործոններ, այն է՝ մտավոր կարողությունների խորությունն ու լայնությունը, կամային կայուն հատկանիշները, [[զգացմունք]]ների խորության աստիճանը և հուզական այլ գործոններ։ Դրանց հիմքի վրա աշխարհայացքը կարելի է ներկայացնել ենթկառուցվածքային որոշակի ձևերով՝ աշխարհզգացում՝ որպես [[աշխարհ]]ի հոգևոր-հուզական մակարդակ, աշխարհընկալում՝ այն է՝ աշխարհի մասին իմացական պատկերացումների համակարգ և աշխարհըմբռնում, այն է՝ աշխարհի ճանաչողական-հասկացական [[մակարդակ]]։