«Ջոն Լենոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 72.
 
=== «Բիթլզ»-ի կազմալուծումը ===
«{{քաղվածք|Մենք երազում էինք ինչ-որ բան փոխել այս աշխարհում... բայց ամեն ինչ մնաց նույնը։ Առաջվա պես [[զենք]] են վաճառում [[Հարավային Աֆրիկա]]յին, իսկ սևերին սպանում են փողոցում։ Մարդիկ նախկինի պես ապրում են աղքատության մեջ և նրանց վրայով [[առնետներ]] են վազում։ Միայն հարուստ անգործների ամբոխները զբոսնում են [[Լոնդոն]]ում նորաձև փալասներով։ Ես այլևս չեմ հավատում «Բիթլզ»-ի մասին [[առասպել]]ին{{-1|<ref>[http://goldenunder.sakhaworld.org/books-r/beatles_sovpressa/beatles.php Битломаны и капкан шоу-бизнеса «Советская Культура», 08.03.79 ]</ref>.}}»։|}}
 
Հարաբերությունները «Բիթլզ»-ի ներսում վերջնականապես փչանում են [[1968]] թվականին։ Լենոնի և Փոլ ՄաքՔարթնիի մոտ կուտակվել էին միմյանց նկատմամբ բազմաթիվ դժգոհություններ։ Լենոնին, օրինակ, չէր գոհացնում այն, որ Փոլը «ծածկոցը քաշում էր իր վրա», իսկ նա դժգոհ էր Լենոնի անտարբերությամբ և ձայնագրությունների ժամանակ ստուդիայում Յոկո Օնոյի մշտապես ներկայությամբ (չնայած կարիերայի սկզբում բիթլները պայմանավորվել էին ստուդիա չհրավիրել կանանց և աղջիկների)։ Բացի այդ, փաստացի դադարել էր նրանց ստեղծագործական համագործակցությունը, Լենոնն ավելի էր հակվում դեպի հոգեգործական ռոք («Strawberry Fields Forever»), թթվային ռոք («I am the Walrus») և ավանգարդ («Revolution 9»)։