«Ալյանց Արենա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Content deleted Content added
No edit summary
Տող 20.
Ճակատը և տանիքը բաղկացած է 2760 բարձից, որոնք լցվում են չոր օդով․ ճնշումը դրանց մեջ կազմում է 3,5 հեկտոպասկալ։ Էթիլֆլուորէթիլենի հաստությունը, որոնցից պատրաստված են բարձերը, 0.2 մմ է։ Յուրաքանչյուր բարձ առանձին կարող է գունավորվել կարմիր, կապույտ և սպիտակ գույներով և նրանց երանգներով։ Երբ մարզադաշտում խաղում է տնային թիմերից մեկը, այն գունավորվում է տվյալ թիմի գույներով (Բավարիայի ժամանակ՝ կարմիր, Մյունխեն 1860-ի ժամանակ՝ կապույտ), իսկ եթե մարզադաշտում խաղում է [[Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Գերմանիայի հավաքական]]ը, բարձերը «սպիտակում» են։ Լուսավորման 1 ժամի արժեքը կազմում է մոտ 50 եվրո։ Լուսավորությունն այնքան ուժեղ է, որ Ալյանց Արենան պարզ գիշերներին երևում է նույնիսկ ավստրիական լեռներից, այսինքն՝ մոտ 75 կմ հեռավորությունից։ Տանիքի տակ տեղակայված են փոքրիկ վարագույրներ, որոնք խաղի ժամանակ կարելի է փակել՝ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար։
 
Ոստիկանության տվյալներով՝ արենայի գունավորման հաճախակի փոփոխության պատճառով օրեկանօրական ավտովթարների քանակն աճել է 10-ով։ Այդ պատճառով գունավորումը թույլ է տրվում փոխել միայն երեկոյան և միայն կես ժամը մեկ (արգելված են նաև կարմիր-կապույտ կամ կապույտ-սպիտակ գունային կոմբինացիաները)։
 
== Ծանոթագրություններ ==