«Սինաքերիբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Սինաքերիբ''', Սենեքերիմ (ասոր․ Սին-ախխերիբա՝ [[Սին]]ը (աստվածը) եղբայրներ տվեց) (ծնննդյան թվականը անհայտ է - մահացել է [[մ․թ․ա․ 681]] թվականին), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ [[705]] թվականից։ Հաջորդել է հորը՝ [[Սարգոն II]]-ին։
 
Մայրաքաղաքը Դուռ-Շարուկինից (Դուր-Շարրուքին) տեղափոխել է [[Նինվե]]։ Հենվել է բանակի վրա, ձգտել է թուլացնել [[Բաբելոն]]ի առևտրա-վաշխառուական խավը։ [[703]] թ. Քիշի մոտ պարտության է մատնել բաբելա-էլամական դաշնակից ուժերին։ [[701]]-ին արշավել է Հուդա, գրավել Երուսաղեմը, ջախջախել է եգիպտական բանանը։ [[696]] թ. արշավել է Կիլիկիա։ [[693]] թ. իրեն է ենթարկել [[Էլամ]]ը և Զագրոսի շրջակայքի երկրները, [[691]] թ. պարտության մատնել բաբելա-քաղդեա-էլամական դաշնակից զորքերին։ [[690]] թ. Էլամի թագավոր Ումման-Մենանը հարձակվել է Բաբելոնի վրա և գերել Սինաքերիբի ավագ որդուն՝ Բաբելոնի փոխարքային։ Սինաքերիբը քանդել է Էլամի բնակավայրերը, [[689]] թվականին գրավել Բաբելոնը և ավերել այն։ Սինաքերիբից դժգոհ տարրերը դավադրաբար սպանել են նրան։ Դավադրության մասնակիցներից էին Սինաքերիբի որդիներ Ադրամալիքը և Աշուրասարը, որոնց հալածել է կրտսեր որդին՝ Ասարհադոնը (Ասարխադդոնը)։ Ադրամալիքը և Աշուրասարը փախել են Հայկական լեռնաշխարհ, այդ մասին տեղեկություն կա Աստվածաշնչում (4-րդ գիրք թագավորաց, ԺԹ, 37) և [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «[[Հայոց պատմություն]]ում» (Ա, իգ) [հիշվում են Ադրամելեք և Սարասար (Սանասար) ձևով]։ Պատմականորեն այդ եղելությունն արտահայտված է «[[Սասունցի Դավիթ]]» էպոսում, որտեղ Ադրամալիքն ու Աշուրասարը հիշատակվում են [[Սանասար ու Բաղդասար]] կամ Ադրամելիք և Սանասար անուններով։
 
{{ՀՍՀ}}