«Սալմանասար III»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}
[[Պատկեր:Ancient Orient Museum Istanbul (5).JPG|220px|մինի|աջից|Սալմանասար III]]
'''Սալմանասար III''', գահակալել է մ․թ․ա․ 859-824 թվականներին։ Հաջորդել է հորը՝ [[Աշուրնասիրպալ II]]-ին (Աշշուրնածիրապալ)։
 
Շարունակել է հոր նվաճողական քաղաքականությունը, կատարել 32 արշավանք։ [[Արևելք]]ում տիրել է [[Զամուա]] երկրին, ավարառության է ենթարկել [[Պարսուա]]ն և [[Մարաստան]]ը, հարավում իրենից կախման մեջ է գցել [[Բաբելոն]]ը, գրավել մինչև [[Պարսից ծոց]]ն ընկած տարածքը, [[արևմուտք]]ում հաջողությամբ պատերազմել է [[Փոքր Ասիա]]յի հարավարևելյան և Հյուսիսային [[Ասորիք]]ի թագավորությունների դեմ, հասել է մինչև [[Կիլիկիա]], իրեն ենթարկել [[Կարքեմիշ]]ը, [[Հալեպ]]ը և [[Սամալը]]։ Այնուհետև Սալմանասար III-ն արշավել է Ասորիքի, Պաղեստինի և Փյունիկիայի մանր թագավորությունների հեգեմոն Դամասկոսի վրա։ [[853]] թվականին և [[833]] թվականին պարտության է մատնել [[Դամասկոս]]ի և նրա դաշնակիցների զորքերին, սակայն չի կարողացել իրեն ենթարկել Դամասկոսը։ [[Իսրայել]]ը, [[Տյուրոս]]ը և [[Սիդոն]]ը դարձել են [[Ասորեստան]]ին հարկատու։ Սալմանասար III իր գահակալման ամբողջ ընթացքում հարկադրված էր պայքարել հյուսիսում՝ ուրարտական ռազմատենչ ցեղերի, նոր կազմավորվող և աստիճանաբար հզորացող [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] դեմ։ Ասորեստանյան զորքերը Սալմանասար III-ի օրոք արշավել են [[Հայկական լեռնաշխարհ]], գրավել են մի շարք քաղաքներ, պատերազմել Վանի արքաներ [[Արամե]]ի և [[Սարդուրի I|Սարդուր I]]-ի դեմ։ Վանի թագավորության աստիճանական ուժեղացումը Ասորեստանին կտրել է Փոքր Ասիայից, Հայկական լեռնաշխարհից և կարևոր հումքի այլ վայրերից, ինչն աստիճանաբար թուլացրել է Ասորեստանը։ Սալմանասար III Ասորեստանի տարածքը բաժանել է 26 նահանգի, որոնք կառավարել են փոխարքաները, ավարտել է դեռևս հոր ժամանակ սկսված զիկկուրատի կառուցումը։
 
{{ՀՍՀ}}