«Վան Վեյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Վան Վեյ''', Մո Ցզե (ծննդյան և մահվան թվականները[[701]]-[[759]]), չին բանաստեղծ, գեղանկարիչ, գեղագիր և երաժիշտ։ Ստացել է կոնֆուցիական [[կրթություն]]։ Ծառայել է արքունիքում։ Եղել է կայսերական հրամանագրերի խմբագիր ու գրաքննիչ։ «Բնապատկերային քնարերգություն» ուղղության հիմնադիրներից է։ Բանաստեղծ և բնանկարիչ Վան Վեյը իր ոտանավորներում նրբորեն է արտահայտել բնության հազիվ նշմարելի գույներն ու երանգները («Ակացիաներով արահետը» և այլն)։ Սոցիալական մոտիվներ կան իդեալական պետության մասին բանաստեղծի երազանքներում։ Վան Վեյը հեղինակ է պատմական թեմաներով երկերի («Սի իշխանի այրին» և այլն), ձևով կատարյալ բանաստեղծությունների, որոնք ժողովրդականություն են վայելել դեռևս հեղինակի կյանքի օրոք, դարձել երգեր (օրինակ, «Կարմիր բակլա»-ն)։ Վան Վեյը միագույն բնանկարչության հիմնադիրն է։ Նկարազարդումներ է կատարել մետաքսի և պատի վրա։ Պահպանվել են նրա ստեղծագործությունների պատճենները («Ձյունապատ լեռներ», Գուգուն թանգարան, [[Պեկին]], «Ձևելուց հետո», մասնավոր [[հավաքածու]], [[Ճապոնիա]])։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բանաստեղծներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վան_Վեյ» էջից