«Վարդովյան թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
չNo edit summary
Տող 1.
'''Վարդովյան Թատրոն,''' ՝ հայկական պրոֆեսիոնալ թատերախումբ։
 
Թուրքական աղբյուրներում կոչվում է նաև «Օսմանյան թատրոն» և «Կետիկ Փաշայի թատրոն»։ Հիմնադրվել է [[1868 թվական]]ին՝ Հ․ Վարդովյանի ջանքերով ՝ [[Կ. Պոլիս|Կ․ Պոլսի]] Կետիկ Փաշա թաղամասում, «Արևելյան թատրոն»-ի դերասանական ուժերով։ [[1869 թվական]]ին սուլթանական կառավարությունից ստացել է տասը տարվա գործունեության պետական մենաշնորհ ՝ ներկայացումները հայերեն և թուրքերեն լեզուներով բեմադրելու պայմանով։ «Վարդովյան թատրոնը» [[Մերձավոր Արևելք]]ի ամենամեծ ու կայուն ծրագրով գործող թատերախումբն էր։ Ունեցել է տարբեր ամպլուայի 70-ից ավելի [[դերասան]]-դերասանուհի, մի քանի [[ռեժիսոր]], պարուսույց, քսան հոգուց բաղկացած [[նվագախումբ]], որի ղեկավարներն են եղել ՝ Գ․ Սինանյանը, իտալացի [[կոմպոզիտոր]] Ֆոսքինին։ «Վարդովյան թատրոնն» իր գործունեության առաջին հինգ տարում պահել է «Արևելյան թատրոն»-ի ազգային դիմագիծը՝ խաղացանկում լայն տեղ տալով [[Հայ ժողովուրդ|հայ ժողովրդ]]ի անցյալի պատմությունն արտացոլող պատմական ողբերգություններին և ժամանակի բարքերը ներկայացնող [[կատակերգություն]]ներին։ Բեմադրվել են ՝ [[Պեշիկթաշլյան Մկրտիչ|Մ․ Պեշիկթաշլյան]]ի, Ս․ Հեքիմյանի Խ. Գալֆայանի, [[Պետրոս Դուրյան|Պ․ Դուրյան]]ի և այլ հեղինակների գրեթե բոլոր [[Ողբերգություն (ժանր)|ողբերգությունները]], նկատելի դեր կատարելով հայերի ազգային ինքնագիտակցության բարձրացման, [[Լուսավորական շարժում|լուսավորական շարժման]] տարածման գործում։ Խաղացանկում տեղ են գտել նաև արևմտաեվրոպական դասական հեղինակների մի շարք [[Պիես (թատրոն)|պիեսներ]]՝ [[Վիկտոր Հյուգո|Վ․ Հյուգո]]յի «էռնանի», «Թագավորը զվարճանում է» ։
 
{{ՀՍՀ}}