«Բակտերիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3578342 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.71.110.137 (քննարկում) մասնակիցը
Տող 10.
| ncbi = 2
}}
'''Բակտերիաներ''' ({{lang-grc|βακτήριον}}՝ ցուպիկ), [[պրոկարիոտ]] (անկորիզ), մեծ մասամբ միաբջիջ [[միկրոօրգանիզմներ]]ի թագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակութուն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինրևմինչև 90 միլիոն բակտերիա։
 
Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×10<sup>30</sup>) բակտերիա<ref name=pmid9618454>{{cite journal |author=Ուիթման |title=Պրոկարիոտներ|journal=Proceedings of the National Academy of Sciences of the United States of America |volume=95 |issue=12 |pages=6578–83 |year=1998 |pmid=9618454 |pmc=33863 |doi=10.1073/pnas.95.12.6578}}</ref>։
Տող 16.
Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։
 
Բակտերիաների մեծամասնությունը չունի [[քլորոֆիլ]] և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ Բակտերիաները տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար։ Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ բակտերիաներ մեծ նշանակություն ունեն [[կենսոլորտ]]ի ձևավորման և [[Երկիր|Երկրի]] վրա կյանքի պահպանման գործընթացներում։ Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։
 
== Ուսումնասիրման պատմություն ==
Բակտերիաներ, միաբջիջ օրգանիզմների մեծ խումբ, ունեն պարզունակ բջջային կառուցվածք և լայնորեն տարածված են բնության մեջ։ բակտերիաներ 1-ինը հայտնաբերել է հոլանդ, գիտնական [[Անտոն Լևենհուկ]]ը (17-րդ դար), իսկ կենսաբանական հատկությունները և կենսոլորտում ունեցած դրանց նշանակությունը պարզելու ուսումնասիրություններն սկսվել են 19-րդ դարի կեսերին, ֆրանսիացի գիտնական [[Լուի Պաստյոր]]ի, գերմանացի [[Ռոբերտ Կոխ]]ի և անգլիացի [[Ջոզեֆ Լիստեր]]ի աշխատանքներով։