«Համբարձում Քեչեկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Hambardzum Kechek's Plaque.JPG|մինի| Համբարձում Քեչեկի հուշատախտակը Երևանում]]
[[1897]] թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև աշխատել [[Դոնի Ռոստով]]ում, [[Վլադիկավկազ]]ում։ [[1900]]-[[1910]] թթ. աշխատել է [[Պետերբուրգ]]ի Ռազմա-բժշկական ակադեմիայում, ուր աշակերտել է ականավոր վիրաբույժ Ն․ Վելյամինովին։ [[1901]]-[[1905]] թթ. աշխատել է [[Գերմանիա]]յի, [[Ֆրանսիա]]յի, [[Անգլիա]]յի և [[Դանիա]]յի մի շարք առաջավոր կլինիկաներում։ [[1910]] թվականին նշանակվել է Նոր Նախիջևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և այստեղ հիմնել վիրաբուժական բաժանմունք։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին ղեկավարել է Դոնի Ռոստովի օրթոպեդիայի ինստիտուտը և սպայական լազարեթը։ [[1916]] թվականին Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանում դասավանդել է [[ուրոլոգիա]], [[1919]]-[[1923]] թթ. աշխատել է [[Վրաստան]]ում։ [[1923]] թվականին ընտրվել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարան]]ի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի վարիչ, [[1925]] թվականից՝ դեկան, այնուհետև գիտական խորհրդատու։ [[1924]] թվականին նշանակվել է հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ։ Ակտիվորեն մասնակցել է նաև բժշկական ինստիտուտի և ամբիոնների կազմակերպման աշխատանքներին։ [[Հայրենական պատերազմ]]ի տարիներին եղել է էվակոհոսպիտալների խորհրդատու<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։ Եղել է ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, պատվավոր անդամ։