«Ախուրյան (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կետադրության ճշտում
Տող 29.
|Վիքիպահեստ =
}}
'''Ախուրյանը''' [[Հայաստան]]ի գետերից է, որը սկիզբ է առնում [[Աշոցքի սարահարթ]]ի [[Արփի լիճ|Արփի լճից]]։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է միջին ծախսը 26,9խմ/վ (տարեկան 900 միլիոն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է [[Շիրակի դաշտ]]։ Այստեղ Ախուրյանին միանում են [[Արագած]]ի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը [[Մանթաշ (գետ)|Մանթաշն]] է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս, [[Կարս (գետ)|Կարսագետ]]ն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև [[Արաքս]]ի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է [[Գյումրի]]ն, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք [[Անի]]ն (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ [[1922]] թվականից սկսվել է [[Շիրակ]]ի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել [[1925]] թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ [[Ֆրիտյոֆ Նանսեն]]ը։
 
== Այլ անվանումներ ==