«Գագա բերդ»–ի խմբագրումների տարբերություն

պատկերը ջնջվել է
(պատկերը ջնջվել է)
 
== Վերջին պեղումները ==
[[Պատկեր:Գագա բերդի հատակագիծ.png|մինի|Գագա բերդի հատակագիծ]]
Մինչև XVIII դարի վերջը Հայաստանի հյուսիս-արևելյան գավառները ռազմատենչ ցեղերի և աշխարհակալ հզոր տերությունների արյունալի ընդհարումների ու անվերջանալի ասպատակությունների թատերաբեմ էին: Թաթար-մոնղոլների անողորմ բռնություններից հետո ներկայիս Տավուշի մարզը գրեթե հայաթափվեց: Իսկ երբ երկրի տիրոջ կյանքն ընդհատվեց, ապա մոռացումի փոշով պատվեցին շատ տեղավայրերի ու շինությունների հայկական անունները, որոնց մեծ մասը սկսեց կոչվել մոնղոլներին փոխարինած խաշնարած թուրքմեն, ապա XVI դարում այստեղ բնակեցված ղազախ, շամշադիլ, զուլքյադար, բորչալլու և այրումլու թուրքական ցեղերի կնքած անուններով: Այսպես, մոռացության մատնվեց նաև Բագրատունյաց Գագիկ Ա (989-1020 թթ.) թագավորի կառուցած նշանավոր Գագ կամ Գագա բերդը, որի տեղը փաստորեն հայտնի չէր մինչև վերջերս, չնայած իշխող տեսակետ կա, որ այն գտնվում է նախկին Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա, իբրև թե Գագ կոչվող լեռան վրա, որն այժմ թուրքերեն կոչվում է Գյոք: Նաև ասվում է, որ պահպանվել են պաշտպանական պարիսպների ավերակները, և բերդի մոտ բարձրացող սարի գագաթին է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, որի կառուցումը կապում են Մեսրոպ Մաշտոցի անվան հետ:
«Տեղանունների բառարան»-ի Գագա բերդին նվիրված բառահոդվածում, դժբախտա¬բար, անտեսված են հնավայրը հավանաբար աոաջինն ուսումնասիրող Մակար Բարխուդարյանցի հաղորդած կարևոր մանրամասները. «Բավական ամուր է բերդը, ափսոս, որ ջուր չունի իր մէջ, վասն որոյ փորուած են մի քանի վիմափոր ավազաններ, որ բազմիցս լի են լինում անձրեւաջրերով: Համարեա թէ 20-ից աւելի վիմափոր այրեր կան յատկա¬պէս պատրաստուած, որք ի հնումն գուցէ ծառայած են իբրեւ զօրանոց, յորոց մի քանիսն ունին երդիկներ»: