«Մխիթար Գոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Վաչե Ավետիսյան (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վ...
Տող 16.
==Ստեղծագործական աշխատանք==
===Մատենագրություն===
Մխիթար Գոշի գործունեությունը զուգադիպում է այն ժամանակներին, երբ [[հայ]]-վրաց ռազմական [[ուժ]]երը Զաքարյան եղբայրների գլխավորությամբ տապալում են սելջուկ [[նվաճող]]ների լուծը: Ազատագրվում են պատմական [[Հայաստան]]ի [[հյուսիս]]ային [[շրջան]]ները, հաստատվում է Զաքարյան [[տոհմ]]ի [[իշխանություն]]ը: Իր իմաստությամբ և մեծ հեղինակությամբ Մխիթար Գոշը ձեռք է բերում Հայաստանի կառավարիչ [[Զաքարե]] մեծ իշխանի համակրանքն ու վստահությունը, դառնում նրա խրատատու խորհրդականը:Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. '''«Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։
Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է [[Աղվանք]]ի 11-12 դդ պատմությունը։
 
===Օրենսդրություն===