«Անդրես Ինիեստա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 39.
2004/05 մրցաշրջանում Ինիեստան ապահովեց իր տեղը [[Բարսելոնա ՖԱ|Բարսելոնայի]] հիմնական կազմում, խաղալով 38-ից 37 խաղ առաջնությունում — ավելի շատ, քան Բարսելոնայի յուրաքանչյուր խաղացող։ Ինչպես իսկական հարձակվողական կիսապաշտպան, Անդրես Ինիեստան կատարում էր գոլային փոխանցումներ։ Ճիշտ է, թիմի ռմբարկուները՝ [[Ռոնալդինյո|Ռոնալդինյոն]] և Էտոոն էին, սակայն Ինիեստան կարողանում էր գոլեր խփել։ Եվ անգամ երբ թիմ եկավ Դեկուն, Ինիեստան ուներ իր տեղը հիմնական կազմում, իսկ, երբ վնասվածք ստացավ Չավին, այդ ժամանակ Ինիեստան դարձավ թիմի գլխավոր դիսպետչերը։ Այդ ժամանակ Ինիեստան Եվրոպայի ամենախոստումնալից կիսապաշտպաններից էր Եվրոպայում։ Դրա շնորհիվ նա հրավիրվեց հավաքական՝ մասնակցելու 2006 թվականի Աշխարհի առաջնությանը, որտեղ մրցանակակիր չդարձավ։
 
2006/07 մրցաշրջանը Բարսելոնայի համար ստացվեց անհաջող։ Բարսելոնան հաղթեց Էսպնայոլին՝ Իսպանայի սուպերգավաթի շրջանակներում(0:1 и 3:0), բայց հետո ինչպես պարզվեց, դա Բարսելոնայի համար մրցաշրջանի միակ տիտղոսն էր։ ՈՒԵՖԱ-յիի սուպերգավաթում «կատալոնացիները» առանց շանսերի պարտվեցին [[Սևիլիա ՖԱ|Սևիլիային]] 3։0 հաշվով։ Առաջնությունում «Բարսելոնան» զբաղեցրեց 2-րդ տեղը, զիջելով Ռեալին լրացուցիչ ցուցանիշներով։ Ինիեստան խաղաց 36 խաղ (27-ը առաջին, իսկ րոպեներից), խաղադաշտում անցկացրեց 2604 րոպե, խփեց 6 գնդակ և կատարեց 7 գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայում «կատալոնացիները» հասան մինչև 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ հանդիպեց ապագա ֆինալիստ՝ [[Լիվերպուլ ՖԱ|Լիվերպուլին]]։ Այդ առաջնությունում Անդրեսը խաղաց 8 խաղ(5-ը առաջին, իսկ րոպեներից), անցկացրեց խաղադաշտում 483 րոպե և խփեց 2 գնդակ։ Իսպանիայի գավաթում «Բարսան» հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ անսպասելի ձևով պարտվեց «Խետաֆեյին» (5:2 и 0:4)։ Ակումբային աշխարհի առաջնությունում «Բարսելոնան» կիսաեզրափակչում հաղթեց մեքսիական «Ամերիկա» թիմին՝ 4։0 հաշվով։ «Կատալոնացիները» եզրափակչում զիջեցին բրազիլական «Ինտերնասիոնալին»՝ 0:1 հաշվով։
 
2007/08 մրցաշրջանում «Բարսելոնայի» համար կրկին անգամ չստացվեց․ Իսպանիայի առաջնությոնոււմ թիմը գրավեց 3-րդ տեղը․ ոչ միայն զիջեց «Ռեալին», այլ նաև՝ «Վիլյառեալին»։ Պրիմերայում Անդրեսը անցկացրեց 31 խաղ (28-ը առաջին, իսկ րոպեներից), խաղաց 2611 րոպե, խփեց երեք գնդակ և կատարեց 3 գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայում «կատալոնացիները» հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրանց կանգնեցրեց ապագա գավաթակիրը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Չեմպիոնների Լիգայում Ինիեստան խաղաց 11 խաղ(9-ը առաջին, իսկ րոպեներից), անցկացրեց 814 րոպե և դարձավ մեկ գոլի հեղինակ։ Իսպանիայի գավաթում «Բարսելոնան» հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց «Վալենսիային»՝ (1:1 և 2:3 հաշիվներով)։ Չհաջողված մրցաշրջանից հետո թիմի գլխավոր մարզիչ՝ [[Ֆրանկ Ռայկարդ|Ֆրանկ Ռայկարդը]] լքեց թիմը։ Նրա փոխարեն գլխավոր մարզիչ դարձավ թիմի նախկին խաղացող՝ [[Խոսեպ Գվարդիոլա|Պեպ Գվարդիոլան]]։
Տող 45.
2008/09 մրցաշրջանում Ինիեստան թիմի առանցքային խաղացողներից մեկն էր։ Առաջնությունում Ինիեստան խաղաց 26 խաղ (22 առաջին, իսկ րոպեներից), խաղադաշտում անցկացրեց 1925 րոպե, խփեց 4 գնդակ և 9 ագնամ կատարեց գոլային փոխանցում։ «Բարսելոնան» առաջնությունը ավարտհեց առաջին տեղով։ Չեմպիոնների Լիգայում «կատալոնացիները» վստահ հասան կիսաեզրափակիչ։ Այնտեղ «Բարսելոնան» հանդիպեց [[Լոնդոն|լոնդոնյան]] [[Չելսի ՖԱ|Չելսիին]]։ Առաջին խաղը ավարտվեց 0:0 հաշվով։ Երկրորդում, «Չելսին» գոլ խփեց խաղի սկզբում և գտնվում էր եզրափակչին շատ մոտ, սակայն Անդրես Ինիեստայի գոլի շնորհիվ(որը խփվեց 93-րդ րոպեյին), «Բարսելոնան» հաղթեց [[Չելսի ՖԱ|Չելսիին]] և հասավ եզրափակիչ։ Եզրափակչում «Բարսան» հանդիպեց «Մանչեսթեր Յունայթեեդին»։ Արդեն 10-րդ րոպեյին [[Սամուել Էտո'Օ]]ն՝ Ինիեստայի փոխանցումից հետո գրավեց «Յունայթեդի» դարպասը, իսկ երկրորդ խաղակեսում [[Լիոնել Մեսսի|Լիոնել Մեսսին]] խաղի վերջնական հաշիվը դարձրեց 2:0։ «Բարսելոնան» նույնիսկ հասավ հաջողության Իսպանիայի գավաթում, եզրափակչում հաղթելով Ատլետիկ Բիլբաոյյին 4։1 հաշվով։
 
2009/10 մրցաշրջանում «Բարսելոնան» կրկին անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունում, հավաքելով այդ պահին՝ ռեկորդային 99 միավոր։ Ինիեստան մասնակցեց 29 խաղի, որից 20-ը մեկնարկային կազմում (1928 րոպե)։ Անդրեսը խփեց մեկ գնդակ և 5 կատարեց գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայում Բարսան հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ նրան կանգնեցրեց ապագա տիտղոսակիր՝ [[Միլան|միլանյան]] «Ինտերը»։ Այդ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց 4 գավաթ՝ Իսպանիայի սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-յիի սուպերգավաթը, Իսպանիայի առաջնությունը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
 
2010/11 մրցաշրջանը «Բարսելոնայի» և Ինիեստայի համար ստացվեց հաջող։ Առաջնությունում «կատալոնացիները» երրորդ անգամ անընդմեջ հաղթեցին առաջնությունը, իսկ Անդրեսը խաղադաշտ դուրս եկավ 34 անգամ (որից 32-ը մեկնարկային կազմում)։ Ընդհանուր Ինիեստան խաղադաշտում անցկացրեց 2800 րոպե, խփեց 8 գնդակ և կատարեց 2 գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնան», ինչպես 2 տարի առաջ, այնպես էլ այս անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթեց Մանչեսթեր Յունայթեդին՝ 3։1 հաշվով։ Եզրափակչում Ինիեստան աչքի ընկավ [[Լիոնել Մեսսի|Մեսսիին]] կատարած գոլային փոխանցմամբ։ ՉԼ-ում անցկացրեց 10 խաղ (բոլորը մեկնարկային րոպեներից), խաղաց 898 րոպե, խփեց մեկ գնդակ և կատարեց 6 գոլային փոխանցում(մեկը եզրափակչի ժամանակ)։ Իսպանիայի գավաթում «Բարսելոնան» հասավ մինչև եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում պարտվեց [[Մադրիդի]] [[Ռեալ Մադրիդ |Ռեալին]]։ Գավաթի շրջանակներում Ինիեստան խաղաց 5 խաղ (4-ը մեկնարկային), խաղադաշտում անցկացրեց 419 րոպե և կատարեց 3 գոլային փոխանցում։ 2011 թվականի հունվարի Անդրես Ինիեստան ճանաչվեց 2010 թվականի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ, զիջելով միայն Լիոնել Մեսսիին, ով վաստակել էր 174 միավոր։
 
2011/12 մրցաշրջանը «Բարսելոնայի» համար ստացվեց հաջող։ թիմը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը, ընդհանուր հաշվով հաղթելով «Ռեալին» 5։4 հաշվով, դրանից հետո նրանց հետևեց հաղթանակը ՈՒԵՖԱ-յիի սուպերգավաթում՝ [[Պորտու (ֆուտբոլային ակումբ)|Պորտույի]] նկատմամբ, որտեղ գրանցվեց 2։0 հաշիվը։ Դեկտեմբերին հաղթեցին ակումբային առաջնությունը, հաղթելով եզրափակչում բրազիլական «Սանթոսին» (4:0)։ Մրցաշրջանի սկզբում Ինիեստան վնասվածք ստացավ, որի շնորհիվ նա քիչ խաղեր բաց չթողեց։ Առաջնությունում «Բարսան» գրավեց երկրորդ տեղը, հետ մնալով միայն «Ռեալին։ Ինիեստան առաջնությունում մասնակցեց 27 խաղի (21-ը մեկնարկային կազմում), խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացրեց 1864 րոպե, խփեփց 2 գնդակ և կատարեց 9 գոլային փոխանցում։ Չեմպիոնների Լիգայում «կատալոնացիներին» կանգնեցրեց անգլիական «Չելսին» (եզրափակչում «Չելսին» առավելության հասավ Բավարիայի նկատմամբ՝ 11 մետրանոցներով)։ ՉԼ-ում Անդրեսը մասնակցեց 8 խաղի (բոլորը մեկնարկային կազմում), խաղադաշտում անցկացրեց 573 րոպե, խփեց 3 գնդակ և աչքի ընկավ ընդամենը մեկ կատարած գոլային փոխանցմամբ։ Իսպանիայի գավաթում «Բարսելոնան» հաղթանակի հասավ, 1/4 եզրափակչում հաղթեց «Ռեալին», կիսաեզրափակչում «Վալենսիային», իսկ եզրափակչում 3։0 հաշվով ջախջախեց «[[Ատլետիկ Բիլբաո|Ատլետիկ Բիլբաոյին]]»։ Ինիետսան մասնակցեց 4 խաղի (3 մեկանրկային), անցկացրեց 209 րոպե և եզրափակչում աչքի ընկավ [[Լիոնել Մեսսի|Լիոնել Մեսսիին]] կատարած փոխանցմամբ։
 
2012 թվականի ամռանը Բարսելոնայի մարզիչ դարձավ [[Տիտո Վիլանովա|Տիտո Վիլանովան]]։ Առաջին տիտղոսը «կատալոնացիների» համար դարձավ Իսպանիայի սուպերգավաթը։ 2012 թվականի օգոստոսի 30-ին Անդրես Ինիեստան ՈՒԵՖԱ-յիի վարկածով ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով պորտուգալացի հարձակվող [[Կրիշտիանու Ռոնալդու|Կրիշտիանու Ռոնալդույին]] և թիմակից [[Լիոնել Մեսսի|Լիոնել Մեսսիին]]։ Նոյեմբերի 25-ին Իսպանիայի առաջնությունում «Լևանտեյի» դեմ խաղի ժամանակ Ինիեստան կատարեց 3 գոլային փոխանցում և խփեց 1 գնդակ, ինչով օգնեց կատալոնացիներին հաղթել 4։0 հաշվով։ Նոյեմբերի 29-ին Ինիեստայի թեկնածությունն առաջադրվեց «[[Ոսկե գնդակ ՖԻՖԱ|Ոսկե Գնդակի]]» խաղարկությունում։ Դեկտեմբերի 9-ին՝ Բետիսի դեմ խաղի ժամանակ, Անդրեսը կատարեց 2 գոլային փոխանցում Մեսսին, ինչի շնորհիվ Բարսելոնան հասավ ոչ այդքան հասարակ հաղթանակի և հաղթեց 2։1 հաշվով։
 
== Ձեռքբերումներ ==