«Դիդիե Դեշամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 70.
Սակայն իսկական ճանաչումը Դեշամի և իր խաղընկերների մոտ եկավ [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1998|1998 թվականի ֆանտաստիկ մունդիալ]]ից հետո: Մինչև առաջնության մեկնարկը հիմնական ֆավորիտը համարվում էր [[Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Բրազիլիայի հավաքական]]ը, որը չնայած [[Ռոմարիո]]յի կորուստի միևնույն է մնում էր ամենաահեղ կազմը ունեցող հավաքականը: Հավաքականի հետ մրցակցության մեջ մտնել կարող էր միայն [[Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքական|Սելեստա]]ն իր հզոր հարձակվողական զույգով՝ [[Գաբրիել Բատիստուտա]] և Արիել Օրտեգա զույգով: Սակայն ամեն ինչ ստացվեց այլ կերպ. Ֆրանսիայի հավաքականը իր մրցակիցներին չէր տալիս հաղթելու անգամ ամենաչնչին շանսը՝ ամեն խաղում ցույց տալով հիանալի խաղ դաշտի ցանկացած հատվածում: Առաջնության իսկական հերոսը դարձավ [[Զինեդին Զիդան]]ը՝ եզրափակիչ «դուբլի» հեղինակը; դարպասապահն էր (ի զարմանս բոլորի նա գործում էր շատ վստահ) Բարտեզը; պաշտպանության գիծը պաշտպանված Դիդիե Դեշամով՝ համարվեց ամենաներդաշնակը աբողջ առաջնության շրջանակներում: Հաղթանակը ստացվեց ավելի քան օրինաչափ և համարվեց՝ արժանի:
 
Անմիջապես այդ մեծ հաջողությունից հետո [[Ժակե Էմե|Էմե Ժակե]]ն հեռացավ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Նրան փոխարինեց Րոժե Լեմերը, որը օգտվելով նախորդ մարզչի հավաքականում դրած հիմքից՝ ֆրանսիացիներին հասցրեց մինչև մյուս խոշոր հաղթանակին: Այդ հաղթանակը 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում ֆրանսիացիների տարած հաղթանակն էր: Այն բանից հետո, երբ Դեշամը բարձրացրեց իր գլխավերևում այդ պատվավոր տիտղոսը՝ Ֆրանսիան գլխավորեց ՖԻՖԱ-յիի վարկանշային աղյուսակը և այդ բարձրության վրա մնաց շուրջ 2 տարի:
 
[[2001]] թվականին կայացավ Դիդիե Դեշամի հրաժեշտը հավաքականի հետ: Այդ ժամանակ նա Ֆրանսիայի հավաքկանում անց կացրած խաղերի քանակով ռեկորդակիր էր: Այս պահին Դեշամից առաջ իրենց տեղն են գտել մի անգամից հինգ ազգանուն. Զիդան, [[Լիլիան Թյուրամ|Թյուրամ]], [[Մարսել Դեսայի|Դեսայի]], [[Թիերի Անրի|Անրի]] և [[Պատրիկ Վիերա]], և ընդ որում նրանք բոլորը Դեշամի նախկին խաղընկերներն են: