«Քասբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
[[Մութազիլիականություն|Մութազիլիներ]]ը քասբ բառով են նշանակել մարդու կամային գործողությունները՝ օտագործելով ղուրանային տերմիններ քասբը և իքթիսաբը ({{lang-ar|إكتساب}})՝ «անել», «իրագործել» իմաստներով։ Քասբը այսպես էին հասկանում հիմնականում [[Բաղդադ]]ի մութազիլիները և [[զեյդիներ]]ը։ Մութազիլի աստվածաբան աշ-Շահհամը Դարիրի և ան-Նաջամի պես պնդում էր, որ յուրաքանչյուր մարդկային գործողություն ունի երկու նախաձեռնող՝ Ալլահը և մարդը, սակայն նա կարծում էր, որ իրականանում է միայն մեկը երկու հնարավորից, այնպես որ լինում է մեկ նախաձեռնող։ Այս կարծիքին էին Աբու Ալի ալ-Ջուբային, ով քասբի փոխարեն օգտագործում էր արարում ({{lang-ar|خلق}}՝ խալկ) տերմինը, և ան-Նաշի ալ-Աքբարը։
 
[[Աբու Համիդ ալ-Ղազալի]]ն օգտագործում էր քասբ տերմինը անվանելու համար այն գործողությունը, որը մարդ կատարում է ինքնակամ, բայց միևնույն ժամանակ ստիպված, քանի որ վերջին հաշվով գործողության որոշումը կատարվում է պարտադրված։ Ալ-Ղազալիի համաձայն մարդու այդ գործողությունները միջին դիրքում են պարտադրված գործողության և մարդու ազատ կամքով իրագործված գործողության միջև։
 
[[Իբն Ռուշդ]]ը ([[1126]]-[[1198]]) [[Աշարիականություն|աշարիական]] քասբի հայեցակետին հակադրում էր իքթիսաբի հայեցակետը, որի համաձայն «հարկադրման» և «ազատ կամքի» տեղը իր ուսմունքի մեջ զբաղեցնում է «անհրաժեշտությունը»։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քասբ» էջից