«Քասբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Իսլամ}}
'''Քասբ'''({{lang-ar|}}كسب), կրոնա-էթիկ հայեցակարգ։ Համաձայն քասբի մարդկային գործողությունների կատարման գործում մասնակցում է երկու «կատարող» ({{lang-ar|فاعلان}}` ֆաիլան)՝ [[Ալլահ]]ը, ով արարում է գործողությունը, և մարդ, ով իրականացնում, ի կատար է ածում այն։ Այս հայեցողակարգի կողմնակիցները կոմպրոմիսային դիրք են գրավում [[կադարիներ]]ի և [[ջաբարիներ]]ի դոկտրինաների միջև։
 
Մարդկու ազատ կամքի ({{lang-ar|إرادة}}՝ իրադա) և ունակության ({{lang-ar|قدرة}}՝ կուդրա) աղբյուրի մեկնության տարակարծությունները ծնել են քասբի հայեցակարգի տարբեր տարբերակներ։ Նախկին [[Մութազիլիականություն|մութազիլի]] [[Դիրար իբն Ամր]]ը կարծում էր, որ մարդու «ի կատար ածելու» ունակությունը և հենց «ի կատար ածելը» մարդու ազատ կամքի հետևանք են, այսինքն մարդը համարվում է գործողության նախաձեռնողը։ Դիրարի հայեցակետի կողմնակիցներն էին Հիշամ իբն ալ-Հաքամը և մի շարք [[սիֆաթիներ]]։ Հուսեյն ան-Նաջարը պնդում էր, որ ունակությունն ու ակտը Ալլահը արարում է մարդու մեջ գործողության ստեղծմանը զուգահեռ, և այդ իմաստով մարդը հանդես է գալիս որպես գործողության կատարման նախաձեռնող միայն մետաֆորիկ իմաստով։ Ալ-Նաջարի կոնցեպցիայի կողմնակիցներն էին [[կուլլաբիներ]]ը։ Ալ-Բակիլլանիի ու ալ-Ջուվայնիի մոտ նկատվում է մարդու կամքի դերը «ի կատար ածելուց» առանձնացնելու տենդենցը։ Մարդու կամքի և ունակության անհասկանալի դերը ծնել է մի արտահայտություն, որը դարձել է թևավոր խոսք կրթված մարդկանց շրջանում․ «Դա ավելի անհասկանալի է, քան աշարիների քասբը»։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քասբ» էջից