«Ալֆրեդ Ադլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
=== Կյանքի ոճ ===
Կյանքի աճը Ադլերի տեսության հիմնական գաղափարներից, որը կարելի է սահմանել որպես վարքաձևերի, սովորությունների, անձնային գծերի յուրահատուկ համադրություն, որոնք միասին վերցրած պայմանավորում են անհատի գոյության անկրկնելի պատկեր: Ադլերը հանգեց այն եզրակացության, որ մանկության ժամանակ մենք մեզ թերարժեք են՝ զգում կա՛մ [[երևակայություն]]ում, կա՛մ իրականության մեջ, և սա մեզ դրդում է կոմպենսացման: Օրինակ, երեխան, ով վատ կոորդիանցիա ունի, կաորղ է իր կոմպենսատորային ջանքերն ուղղել աթլետիկ որակների մշակման վրա: Նրա [[վարք]]ը, որն ուղղված սեփական ֆիզիկական սահմանափակումների կոմպենսացիային, իր հերթին դառնում է նրա կյանքի աճը՝ վարքային ակտիվ համակարգ՝ ուղղված թերարժեքության հաղթահարմանը:
Ադլերը գտնում էր, որ կյանքի ոճը չորսից հինգ տարեկանում այնպես է ամրագրվում, որ հետագայում փոփոխություններ գրեթե չի կրում: Ձևավորված կյանքի ոճը պահպանվում և դառնում է ապագայում մարդու վարքի հիմքը: Նրանից է կախված, թե մեր կյանքի և շրջապատի որ կողմերին մենք առավել ուշադրություն կդարձնենք, իսկ որոնք կմնան մեր ուշադրությունից դուրս: Մեր [[հոգեկան գործընթացներգործընթաց]]ըները կազմակերպված են մեկ միասնության մեջ և ձեռք են բերում նշանակություն մեր կյանքի ոճի կոնտեքստում:
Ադլերն առաջարկեց [[դիրքորոշում]]ների տիպաբանություն՝ պայմանավորված կյանքի ոճերով: Դասակարգումն իրականացվում է երկչափ սխեմայի կառուցվածքով, որտեղ մի սանդղակն իրենից ներկայացնում է սոցիալական հետաքրքրությունը, իսկ մյուսը՝ ակտիվության չափը: Սոցիալական հետաքրքրությունն իրենից ներկայացնումէ բոլոր մարդկանց հանդեպ [[էմպաթիա]]յի զգացում, որը դրսևորվում է ուրիշների հետ համագործակցության մեջ ավելի շուտ ընդհանուր հաջողության, քան անձնական շահի համար: Ադլերի տեսությունում սոցիալական հետաքրքրությունը հանդես է գալիս թրպես հոգեբանական հասունության հիմնական սկզբունք, իսկ նրա հակադիրն է էգոիստական հետաքրքրությունը: Ակտիվության աստիճանը կապված է այն բանի հետ, թե ինչպես է մարդը մոտենում իր կյանքային պրոբլեմների լուծմանը: Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի էներգետիկ մակարդակ, որի սահմաններում էլ նա առաջ է տանում իր խնդիրները: Էներգիայի կամ ակտիվության տվյալ մակարդակը սովորաբար սահմանվում է մանկության ժամանակ և ունի անհատական բնույթ յուրաքանչյուրի համար: Ակտիվության մակարդակն ունի կոնստրուկտիվ կամ դեստրուկտիվ բնույթ միայն սոցիալական հետաքրքրության հետ համադրության տեսանկյունից:
Ադլերն առաջադրում է դիրքորոշումների հետևյալ տիպերը, որոնցից առաջին երեքին բնութագրական է սոցիալական հետաքրքրության անբավարար արտահայտվածություն, սակայն տարբերվում են ակտիվության աստիճանով: Չորրորդ տիպին բնորոշ է և՛ բարձր սոցիալական հետաքրրություն, և՛ ակտիվության բարձր մակարդակը: