«Ալֆրեդ Ադլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Ալֆրեդ Ադլերը''' (փետրվարի 7, 1870 – մայիսի 28, 1937), [[ավստրիաավստրիացի]]ցի բժիշկ և հոգեթերապևտ, ինչպես նաև ինդիվիդուալ հոգեբանության հիմնադիրը <ref>{{cite book|last=Hoffman|first=E|title=The Drive for Self: Alfred Adler and the Founding of Individual Psychology|year=1994|publisher=Addison-Wesley|location=Reading, MA|isbn=0-201-63280-2|pages=41–91}}</ref>։ Տեսության հիմնական հասկացություններից է թերարժեքության զգացումը, որը Ադլերի կողմից դիտարկվում է որպես [[անձ]]ի զարգացման մեջ հիմնաքարային դեր ունեցող<ref>Carlson, Neil R (2010). Psychology the science of behaviour</ref>: Ադլերի տեսության մեջ մարդը դիտարկվում է որպես անհատական ամբողջություն, որի պատճառով էլ տեսությունը կոչվում է «Անհատական հոգեբանություն»: Զիգմուն Ֆրոյդի և նրա խմբի հետ համագործակցելով Ադլերը հոգեվերլուծական շարժման համահիմնադիրներից մեկն էր և անդամկացում էր [[Վիեննայի հոգեվերլուծական ասոցացիա]]յին<ref>Freud, quoted in Ernest Jones, The Life and Work of Sigmund Freud (1964)</ref>: Նա առաջիններից էր, ով առանձնացավ՝ ստեղծելով հոգեթերապիայի իր անկախ դպրոցը և անձի տեսությունը: Ադլերը, Ֆրոյդի և [[Յունգ]]ի հետ միասին համարվում է [[Խորքային հոգեբանություն|խորքային հոգեբանության]] երեք հիմնդիրներից մեկը<ref>James Hemming, Foreword, Alfred Adler, Understanding Human Nature (1992) p. 9</ref>:
 
== Կենսագրություն ==
Ադլերը ծնվել է հրեա վաճառականի ընտանիքում: Որոշ աղբյուրների համաձայն յոթ երեխաներից երրորդն էր<ref>Alfred Adler Biography". Encyclopedia of World Biography. </ref>, իսկ համաձայն այլ աղբյուրների՝ ընտանիքի երկրորդ զավակն էր<ref> Schultz, D. P., Schultz, S.E., 2011. A History of Modern Psychology, 332.</ref>: Մանուկ հասակում տառապում էր [[ռախիտ]]ով, որի պատճառով չէր քայլում մինչև չորս տարեկան: Չորս տարեկանում հիվանդացավ [[թոքաբորբ]]ով և լսեց , թե ինչպես է բժիշկը նրա հորն ասում.«Ձեր որդին կորած է»: Այդ պահից նա որոշեց դառնալ բժիշկ<ref>George Boeree (1937-05-28). "Personality Theories – Alfred Adler by Dr. C. George Boeree". Webspace.ship.edu. Retrieved 2014-05-19.</ref>: Նա շատ հետաքրքրված էր [[հոգեբանություն|հոգեբանության]], [[սոցիոլոգիա]]յի և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] հարցերով [[Վիեննայի համալսարան]]ում սովորելուց հետո նա մասնագիտացավ [[ակնաբուժություն|ակնաբուժության]], ավելի ուշ [[նյարդաբանություն|նյարդաբանության]] և [[Հոգեբուժություն|հոգեբուժության]] մեջ<ref>Orgler, H. (1976). Alfred Adler. International Journal of Social Psychiatry, 22(1), 67-68.</ref>: Իր ուսանողական տարիներին ծանոթացավ իր ապագա կնոջ՝ [[Ռաիսա Էփշտեյն]]ի հետ՝սոցիալական ակտիվիստ [[Ռուսաստան]]ից, ով սովորում էր Վիեննայում:Նրանք ամուսնացան 1987 թվականին և ունեցան չորս երեխաներ, որոնցից երկուսը դարձան հոգեբույժներ:Նրանց երեխաներն էին գրող, հոգեբույժ և սոցիալական ակտիվիստ [[Ալեքսանդրա Ադլեր]]ը<ref>"Adler, Valentine (1898–1942)". Women in World History: A Biographical Encyclopedia.</ref>, հոգեբույժ [[Կուրտ Ադլեր]]ը<ref>Burkhart, Ford. "Dr. Kurt Alfred Adler, 92; Directed Therapeutic Institute". The New York Times.</ref>, գրող և ակտիվիստ Վալենտինա Ադլերը<ref>Hoffman, Edward (1994). The drive for self : Alfred Adler and the founding of individual psychology (1. print. ed.). Reading, Mass. u.a.: Addison-Wesley. p. 31.</ref> և Քորնելիա Ադլերը<ref>Hoffman, Edward (1994). The drive for self : Alfred Adler and the founding of individual psychology (1. print. ed.). Reading, Mass. u.a.: Addison-Wesley.</ref>:
 
=== Կարիերա ===
Բժշկի իր կարիերան սկսել է որպես ակնաբույժ, բայց շուտով սկսեց զբաղվել ընդհանուր բժշկական պրակտիկայով: Հիմնադրեց իր կլինիկան Վիեննայի ոչ այնքան հարուստ թաղամասում, որտեղ կար կրկես և զբոսայգի: Նրա հիվանդները շատ հաճախ կրկեսից էին, և ենթադրվում է<ref>C. George Boeree (1937-05-28). "Personality Theories – Alfred Adler by Dr. C. George Boeree". Webspace.ship.edu. Retrieved 2014-05-19</ref>, որ նրանց անսովոր ուժն ու թուլությունները հանգեցրել են «օրգանների թերարժեքության» և «դրանց կոմպենսացիաների» ոլորտում [[ինսայթ]]ների: [[1902]] թվականին Զիգմունդ Ֆրոյդի կողմից ստացավ հրավեր մասնակցելու ոչ ֆորմալ խմբային քննարկումների: Խումնը, որը կոչվում էր «Չորեքշաբթի ասոցացիա», ունենում էր չորեքշաբթի օրերին պարբերական հանդիպումներ և հանդիսանում էր հոգեվերլուծական շարժման նախահիմքը: Ադլերը ութ տարի անց՝ [[1910]] թվականին, դարձավ Վիեննայի հոգեվերլուծական ասոցացիայի նախագահը: Ասոցացիային նա անդամակցեց մինչև [[1911]] թվականը, երբ Ադլերն ու իր խումբը առանձնացան Ֆրոյդյան խմբից: [[1912]] թվականին Ադլերը հիմնադրեց Անհատական հոգեբանության ասոցացիան:
 
== Ուսմունքը ==