«Վլադիմիր Ղազախեցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Մեծանուն գիտնականն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես նորագույն պատմության դասախոս (1953–1959 թվականներին): 1959 թվականին աշխատանքի է անցել ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում, սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև՝ 30 տարի շարունակ (1980–2010 թվականներին) որպես Նորագույն պատմության բաժնի վարիչ: 2010–2015 թվականներին զբաղեցրել է գլխավոր գիտական աշխատողի պաշտոնը:Համատեղությամբ դասավանդել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, նաև՝ Երևանի Քվանտ վարժարանում:
 
== Աշխատանքային գործունեություն ==
Վլադիմիր Ղազախեցյանը եղել է մեծ թվով ասպիրանտների գիտական ղեկավար։ Երկար տարիներ հանդիսացել է Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի և ինստիտուտում գործող [[ԲՈՀ]]-ի մասնագիտական խորհրդի անդամ, խմբագրել տասնյակ գրքեր: Պատմության ինստիտուտի [[Նորագույն պատմություն|Նորագույն պատմության]] բաժինը ղեկավարելու տարիներին Ղազախեցյանի ղեկավարությամբ բաժնի գիտաշխատողներն ու ասպիրանտները մշակել են նորագույն ժամանակաշրջանի պատմության բազմաթիվ թեմաներ, պաշտպանել թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ: