«Վլադիմիր Ղազախեցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1926 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 2.
 
== Կենսագրություն ==
Վլադիմիր Ղազախեցյանը ծնվել է 1926 թվականի փետրվարի 11-ին [[Ղարաքիլիսա]] գյուղաքաղաքում (այժմ՝ [[Վանաձոր]]): Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում: 1944–1949 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1949–1952 թվականներին ուսանել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում՝ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի ղեկավարությամբ: 1953 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1976 թվականին՝ դոկտորական ատենախոսություն Հայաստանի գյուղացիության պատմության վերաբերյալ: Պրոֆեսորի կոչում է ստացել 1982 թվականին: Ուսումնասիրությունները վերաբերում են Խորհրդային Հայաստանի գյուղացիության և Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցության պատմությանը։ Մասնակցել է «[[Հայ ժողովրդի պատմություն]]» բազմահատորյակի 17-18-րդ հատորների պատրաստմանը։
 
Մեծանուն գիտնականն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես նորագույն պատմության դասախոս (1953–1959 թվականներին): 1959 թվականին աշխատանքի է անցել ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում, սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև՝ 30 տարի շարունակ (1980–2010 թվականներին) որպես Նորագույն պատմության բաժնի վարիչ: 2010–2015 թվականներին զբաղեցրել է գլխավոր գիտական աշխատողի պաշտոնը:Համատեղությամբ դասավանդել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, նաև՝ Երևանի Քվանտ վարժարանում:
 
= Աշխատանքային գործունեություն ==
Վլադիմիր Ղազախեցյանը եղել է մեծ թվով ասպիրանտների գիտական ղեկավար։ Երկար տարիներ հանդիսացել է Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի և ինստիտուտում գործող [[ԲՈՀ]]-ի մասնագիտական խորհրդի անդամ, խմբագրել տասնյակ գրքեր: Պատմության ինստիտուտի [[Նորագույն պատմություն|Նորագույն պատմության]] բաժինը ղեկավարելու տարիներին Ղազախեցյանի ղեկավարությամբ բաժնի գիտաշխատողներն ու ասպիրանտները մշակել են նորագույն ժամանակաշրջանի պատմության բազմաթիվ թեմաներ, պաշտպանել թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ: