«Վլադիմիր Ղազախեցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
== Գիտական աշխատանքներ ==
Մեծ է Վլադիմիր Ղազախեցյանի ներդրումը ժամանակակից պատմագիտության մեջ: Անկախ պետականության հաստատման շնորհիվ փակ արխիվային ֆոնդերի բացումը լայն հնարավորություններ ստեղծեց պատմական գիտության զարգացման համար: Նա առաջիններից մեկն էր, որ նվիրվեց ուսումնասիրելու և գիտական շրջանառության մեջ դնելու խորհրդային պետական անվտանգության մարմինների, դատախազության, արտաքին գործերի նախարարության և արխիվային այլ ֆոնդերի փաստաթղթերը, որը մեծապես բարձրացրեց պատմական իրականության ճշմարտացի լուսաբանման մակարդակը, ինչպես նաև հետաքրքրությունը պատմական գրականության նկատմամբ:
 
Նրա գիտական գործունեությանը բնորոշ էր խստապահանջությունը և բարեխիղճ մոտեցումը պատմական ճշմարտությանը: Դա վերաբերում է նաև խորհրդային ժամանակաշրջանի գիտական մշակումներին: Լավագույնս տիրապետելով արխիվանյութերի՝ նրա գիտական գործերն աչքի են ընկնում փաստաթղթերի և նյութերի հարստությամբ, դրանցից բխող ընդհանրացումներով ու եզրակացություններով:
 
Պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանի գիտական գործունեության արդյունքներն ամփոփված են նրա շուրջ 30 գրքերում և 100-ից ավել հոդվածներում:
 
Հարկ է ընդգծել Վ. Ղազախեցյանի մասնակցությունն ակադեմիական «[[Հայոց պատմություն|Հայոց պատմության]]» նոր բազմահատորյակի չորրորդ հատորի (1918–1991 թթ.թվականներին) ստեղծման գործում, որի առաջին գրքի խմբագիրը և տեքստերի զգալի մասի հեղինակն է: Նա առաջինն է հանրապետությունում դպրոցական դասագրքերի համար մշակել [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] (1918–1920 թթ.թվականներին) և Խորհրդային Հայաստանի առաջին տասնամյակների պատմությունը:
Վ.Վլադիմիր Ղազախեցյանի գիտական գործունեության մեջ կարևորտեղկարևոր տեղ ուներ աղբյուրագիտական բնույթի գրքերի ու հոդվածներիտպագրությունըհոդվածների տպագրությունը: Եզակի են խորհրդային իշխանության պայմաններում (1920-ականներ և 1930-ական թվականների սկիզբ) [[Հայ Հեղափոխական Դաշնակցություն]] կուսակցության կազմակերպությունների դրությունը և դրանց դեմ կոմունիստականկուսակցության պայքարին նվիրված փաստաթղթերի ժողովածուի («Հ. Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը») հրատարակումը (Երևան, 1999) և այլ բազմաթիվ գործեր: «Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ.» փաստաթղթերի ժողովածուն (Երևան, 2000), որի պատրաստող խմբի ղեկավարը եղել է Վ. Ղազախեցյանը, կարևոր աղբյուր է ՀՀ պատմությունն ուսումնասիրողների համար:
 
== Պարգևներ ==