«Օվկիանիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Խաղաղ օվկիանոսում,Ավստրալիա մայրցամաքից հյուսիս և արևելք , ցրված են բազմաթիվ կղզիներ ու կղզիախմբեր,որոնց ընդհանուր անվանումը Օվկիանիա է. կղզիների թիվը 10 000 է,ընդհանուր տարածքը՝ 1300 հզ.քառ. կմ ,որի 80% -ը զբաղեցնում են Նոր Գվինեա և Նոր Զելանդիա կղզիները:Տարածաշրջանը ներառում է Պապուա Նոր Գվինեան,Նոր Զելանդիան և 23 կղզային ու կղզախմբային ինքնիշխան պետություններ, այլ երկրների պատկանող տարածքներ:
Օվկիանիայի կղզիներն ունեն մայրցամաքային ( Նոր Գվինեա, Նոր Զելանդիա), հրաբխային (Հավայան ,Սամոա, Մարկիզյան) և բուստային( Մարշալյան, Կարոլինյան, Գիլբերտի,Նաուրու) ծագում:Այս կղզիները բաժանվում են 3 խոշոր կղզիախմբերի՝Մելանեզիա,Միկրոնեզիա և Պոլինեզիա:
Մելանեզիան (հունարեն ՝ սև կղզիներ ) ընդգրկում է Ավստրալիային հարող խոշոր կղզիները՝Նոր Գվինեա, Բիսմարկի, Սողոմոնյան, Նոր Հեբրիդյան, Նոր Կալեդոնիա, Ֆիջի և այլ կղզիներ :
Միկրոնեզիան ( հունարեն ՝ փոքր կղզիներ) ներառում է Մարիանյան , Մարշալյան , Կարոլինյան , Նաուրու և այլ կղզիներ:
Պոլինեզիան հունարեն ՝ բազմաթիվ կղզիներ ընդգրկում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային շրջանների Հավայան ,Տոնգա,Տուամոթու ,Տուվալու,Կուկի,Զատկի և այլ կղզիներ:
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օվկիանիա» էջից