«Պոլ Սեզան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8983 բայտ ,  4 տարի առաջ
նյութերի ավելացում
(նյութերի ավելացում)
| ազդել է =
}}
'''Պոլ ՍեզանըՍեզան''' ({{lang-fr|Paul Cézanne}}, [[հունվարհունվարի 19]], [[1839]], [[Էքս–Ան–ՊրովանսԷքս ան Պրովանս]], [[Ֆրանսիա]] - [[հոկտեմբերհոկտեմբերի 22]], [[1906]], [[Էքս–Ան–ՊրովանսԷքս ան Պրովանս]], [[Ֆրանսիա]]), ֆրանսիացի նկարիչ, [[պոստիմպրեսիոնիզմ]]ի վառականավոր ներկայացուցիչ։
 
== Կենսագրություն և ստեղծագործական կյանք ==
'''Պոլ Սեզանը''' ([[հունվար 19]], [[1839]], [[Էքս–Ան–Պրովանս]], [[Ֆրանսիա]] - [[հոկտեմբեր 22]], [[1906]] [[Էքս–Ան–Պրովանս]], [[Ֆրանսիա]]) ֆրանսիացի նկարիչ, [[պոստիմպրեսիոնիզմ]]ի վառ ներկայացուցիչ։
Պոլ Սեզանը ծնվել է [[1839]] թվականի [[հունվարի 19]]-ին [[Ֆրանսիա]]յի [[Էքս ան Պրովանս]] քաղաքում<ref name="Lindsay6">J. Lindsay ''Cézanne; his life and art'', p.6</ref>։
 
[[1858]]-[[1862]] թվականներին հաճախել է Էքսի նկարչական դպրոցը, իսկ [[1861]]-[[1865]] թվականներին՝ [[Փարիզի Սյուիս ակադեմիա]]ն։ Մանկության ընկեր [[Էմիլ Զոլա]]յի<ref name="Biography.com">{{cite web |url=http://www.biography.com/articles/Paul-Cezanne-9542036 |title=Paul Cézanne Biography (1839–1906) |accessdate=17 February 2007 |work=[[Biography (TV series)|Biography.com]] }}</ref><ref name="Vollard14">A. Vollard, ''First Impressions'', p.14</ref> և դասընկեր [[Կամիլ Պիսսառո]]յի միջոցով մտերմացել է [[Էդուարդ Մանե]]ի, [[Կլոդ Մոնե]]ի, [[Оգյուստ Ռենուար]]ի և մյուս ապագա իմպրեսիոնիստների հետ։ [[1874]] թվականից մասնակցել է նրանց մի քանի ցուցահանդեսներին․ շարունակ (բացի 1882 թվականից) Սալոնի ժյուրին մերժել է նրան։
 
Սեզարի վաղ շրջանի գործերում նկատելի է [[Պաոլո Վերոնեզե]]ի, [[Տինտորետտո|Յակոբո Տինտորետտո]]յի, [[Էժեն Դելակրուա]]յի, [[Օնորե Դոմիե]]ի ազդեցությունը, սակայն նրանց ստեղծագործական ավանդույթների ընկալումը Սեզարի մոտ հաճախ չափազանցված, անզուսպ, ֆանտասմագորիկ պատկերների են վերափոխվում («Գինարբուք», 1864-1868, մասնավոր հավաքածու, Փարիզ, «Սպանություն», 1867֊1870, Վիլդենշտեյն պատկերասրահ, Նյու Յորք)։ Սեզարի 1860-ական թվականների ծանրավուն «նյութականությամբ», մուգ, խուլ գուներանգներով բնորոշվող գործերում նկատելի է նաև [[Գյուստավ Կուրբե]]ի նկարելակերպի ազդեցությունը («Վառարան արվեստանոցում», 1865-1868, մասնավոր հավաքածու, Լոնդոն)։ 1870-ական թվականներին ձևավորվել է Սեզարի սեփական նկարչական համակարգը, որն իր սկզբունքային ավարտին է հասել 1880-ական թվականների վերջերին։ Սեզարը սկսել է աշխատել պլենէրում, և, թեպետ ներկապնակը պայծառացել է, հենց այդ ժամանակից էլ նկատելի է նրա սկզբունքային տարբերությունն [[իմպրեսիոնիզմ]]ից։
 
== Նկարներ ==
Սեզանին հետաքրքրել են ոչ թե գույների փոփոխականությունը օդում, շրջապատող միջավայրի դինամիկան և լուսաստվերի պատահական էֆեկտները, այլ
գունահարաբերումների կայուն օրինաչափությունները, բնության նյութական հագեցվածությունն ու շոշափելիությունը («Կախվածի տունը Օվերում», 1872-1873, «Ճանապարհի ոլորանը», երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։
 
Համառորեն ուսումնասիրելով կյանքն ու բնությունը, տևականորեն մշակելով միևնույն մոտիվը՝ Սեզարը ձգտել է ստեղծել «դասական» արվեստ (նրա պատկերացմամբ ամեն անցողիկ ու «աննշան երևույթից անջրպետված), բացահայտել ժամանակի ու տարածության մեջ անփոփոխ բնության վեհությունը, կատարելությունը, ձևերի օրգանական միասնությունը։ Թե՝ դիմանկարներում (օրինակ՝ [[Լուի Գիյոմ]]ի, 1879-1882, Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն), ֆիգուրատիվ կոմպոզիցիաներում («[[Պիեռոն և Առլեկինը]]», 1888, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա), թե՝ բնանկարներում («Սենտ Վիկտուար լեռը», 1900, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ) կամ նատյուրմորտներում («Նարինջներով և խնձորներով նատյուրմորտ», 1895֊1900, Իմպրեսիոնիզմի թանգարան) Սեզանի պատկերած օբյեկտները կարծես խորհրդանշում են բնական ուժերի հավասարակշռությունը՝ մոնումենտալորեն ստատիկ, ավարտուն, ներամփոփ։ Գերազանցապես օգտագործելով երեք հիմնական գույների (կանաչի, երկնագույնի և դեղինի) զուգորդումները, դրանց օգնությամբ որոշարկելով տարածական պլանները, ներդաշնակորեն զուգակցելով գծանկարի ցայտունության, կոմպոզիցիայի հստակության հետ՝ Սեզարը հասնում է բնանկարի համապատկերային, էպիկական հնչողության («Սենտ Վիկտուար լեռը աղջամուղջին», մոտ 1905, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։ Շեշտելով առարկայի կառուցիկությունը, ձևը «ծանրացնելով» մաքուր
գույնով, օգտվելով հակադիր հեռանկարից (այսինքն՝ առարկան շրջելով դեպի դիտողը)՝ Սեզարը նատյուրմորտներում շեշտել է նյութականությունը, առարկայական աշխարհի պլաստիկականությունը («Դեղձեր և տանձեր», 1880-ական թվականների վերջ, Ա․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)։
 
Կյանքի վերջին տարիներին Սեզանը հաճախ է անդրադարձել «Լողացող կանանց» և «Լողացող տղամարդկանց» թեմաներին, բազմաֆիգուր կոմպոզիցիաներում ձգտել համադրել կերպարների՝ պլաստիկությունն ու մոնումենտալությունը։ Միաժամանակ Սեզարի ուշ շրջանի ստեղծագործությանը բնորոշ է հակասականությունը։ Միտումնավոր կերպով պարզեցնելով իրական ծավալները (դրանք նմանեցնելով երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները՝ նկարիչը ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել գեղանկարչական կերպարի զգալի վերացականության։
 
Սեզարի արվեստի սկզբունքները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի նկարչության և ամենատարբեր նկարիչների ստեղծագործության վրա, հաճախ մեկնաբանվել նաև միակողմանիորեն։ Ավանգարդիստական ուղղությունների ներկայացուցիչները կամ աղավաղել են ձևերի ծավալայնությունը (այսպես կոչված՝ [[սեզանիզմ]]) կամ ծայրահեղորեն ուժեղացրել կոլորիտի ինտենսիվությունը ([[ֆովիզմ]]), կամ էլ զարգացրել բնական մարմինների երկրաչափականացման Սեզարի դրույթը և ի վերջո հանգել վերացական սխեմաների ([[կուբիզմ]])։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==
* А․ Воллар "Сезанн", Л․ 1934
* А․ Перрюшо "Сезанн", М․, 1966
* Р․ Русакова "П․ Сезанн", М․, 1970
* Н․ Яворский "Поль Сезанн․ Переписка․ Воспоминания современников", М․, 1972
 
== Արտաքին հղումներ ==
{{Commons|Paul Cézanne|Պոլ Սեզան}}
{{վիքիքաղվածք|Պոլ Սեզան}}
* [http://www.cezannecatalogue.com/ The Paintings of Paul Cézanne: An online catalogue raisonné under the direction of Walter Feilchenfeldt, Jayne Warman and David Nash]
* [http://www.nga.gov/exhibitions/2006/cezanne/index.shtm National Gallery of Art, Cézanne in Provence]
 
{{ՀՍՀ}}
{{Պոստիմպրեսիոնիզմ}}
 
[[Կատեգորիա:Հոկտեմբերի 22 մահեր]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի նկարիչներ]]
 
 
{{bio-stub}}