'''Զամբիա''' ([[Անգլերեն|անգլ]].՝ '''''Zambia''''', պաշտոնապես՝ '''Զամբիայի հանրապետություն'''), պետություն հարավային [[Աֆրիկա]]յում։ Մայրաքաղաքը [[Լուսակա]]ն է։ Այն հյուսիսից սահմանակցում է [[Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն|Կոնգոյի դեմոկրատական հանրապետությանը]], հյուսիս-արևելքից՝ [[Տանզանիա]]յին, արևելքից՝ [[Մալավի]]ին, արևմուտքից՝ [[Անգոլա]]յին, իսկ հարավից սահմանակցում է [[Մոզամբիկ]]ին, [[Զիմբաբվե]]ին և [[Բոթսվանա]]յին։ [[Լուսակա]]ն բացի մայրաքաղաք լինելուց նաև երկրի ամենամեծ քաղաքն է։