«Գագա բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6121 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրություն, փոխարինվեց: : → ։)
Գագա բերդը կառուցվել է 989 - 1020 թթ. [[Գագիկ Ա|Գագիկ Ա Բագրատունու]] անունով։ 1123 թ. վրաց [[Դավիթ Շինարար]] թագավորը սելջուկ թուրքերից ազատագրել է Գագա բերդը։ XII դարի վերջին բերդը տրվել է Վահրամ Զաքարյանին՝ որպես պարգև նրա ռազմական սխրանքների և. վրաց արքունիքին մատուցած ծառայությունների համար։ Գագա բերդը եղել է [[Զաքարյաններ]]ի իշխանության [[Վահրամյաններ]]ի ճյուղի աթոռանիստը, որի պատճառով էլ կարճ ժամանակում բարեկարգվել է, դարձել Հայաստանի հյուսիս-արևելյան մասի նշանավոր կենտրոններից մեկը։
1236 թվականին բերդը պաշարել են մոնղոլները։ XIII դարի երկրորդ կեսից հետո, Գադա բերդը այլևս չի հիշատակվում։ Պահպանվել են բերդի պարսպապատերը, վիմափոր ավազանները, որոնք լցվել են դրսից բերված ջրով և անձրևաջրերով։ 20-ից ավելի վիմափոր այրեր ծառայել են իբրև զորանոցներ, ունեն երդիկներ և դիտանցքներ։ Բերդի պարսպապատերի ներսում, բարձր լեռան վրա, կաթնագույն սրբատաշ քարով կառուցված է մի փոքր եկեղեցի, որը կոչվում է [[Գագա Սուրբ Սարգիս վանք|Սուրբ Սարգիս]]։ Այն մի քանի անգամ վերանորոգվել է և այժմ էլ կանգուն է։
 
== Վերջին պեղումները ==
[[Պատկեր:Գագա բերդի հատակագիծ.png|մինի|Գագա բերդի հատակագիծ]]
Մինչև XVIII դարի վերջը Հայաստանի հյուսիս-արևելյան գավառները ռազմատենչ ցեղերի և աշխարհակալ հզոր տերությունների արյունալի ընդհարումների ու անվերջանալի ասպատակությունների թատերաբեմ էին: Թաթար-մոնղոլների անողորմ բռնություններից հետո ներկայիս Տավուշի մարզը գրեթե հայաթափվեց: Իսկ երբ երկրի տիրոջ կյանքն ընդհատվեց, ապա մոռացումի փոշով պատվեցին շատ տեղավայրերի ու շինությունների հայկական անունները, որոնց մեծ մասը սկսեց կոչվել մոնղոլներին փոխարինած խաշնարած թուրքմեն, ապա XVI դարում այստեղ բնակեցված ղազախ, շամշադիլ, զուլքյադար, բորչալլու և այրումլու թուրքական ցեղերի կնքած անուններով: Այսպես, մոռացության մատնվեց նաև Բագրատունյաց Գագիկ Ա (989-1020 թթ.) թագավորի կառուցած նշանավոր Գագ կամ Գագա բերդը, որի տեղը փաստորեն հայտնի չէր մինչև վերջերս, չնայած իշխող տեսակետ կա, որ այն գտնվում է նախկին Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա, իբրև թե Գագ կոչվող լեռան վրա, որն այժմ թուրքերեն կոչվում է Գյոք: Նաև ասվում է, որ պահպանվել են պաշտպանական պարիսպների ավերակները, և բերդի մոտ բարձրացող սարի գագաթին է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, որի կառուցումը կապում են Մեսրոպ Մաշտոցի անվան հետ:
«Տեղանունների բառարան»-ի Գագա բերդին նվիրված բառահոդվածում, դժբախտա¬բար, անտեսված են հնավայրը հավանաբար աոաջինն ուսումնասիրող Մակար Բարխուդարյանցի հաղորդած կարևոր մանրամասները. «Բավական ամուր է բերդը, ափսոս, որ ջուր չունի իր մէջ, վասն որոյ փորուած են մի քանի վիմափոր ավազաններ, որ բազմիցս լի են լինում անձրեւաջրերով: Համարեա թէ 20-ից աւելի վիմափոր այրեր կան յատկա¬պէս պատրաստուած, որք ի հնումն գուցէ ծառայած են իբրեւ զօրանոց, յորոց մի քանիսն ունին երդիկներ»:
Մ. Բարխուդարյանցը, սակայն, նման կարևոր տեղեկություն հաղորդելով, ցավոք, իր նշանավոր աշխատության մեջ սխալ է ներկայացնում Գագա դաշտի սահմանները, որը, ըստ նրա, սկսվելով Կուր և Խրամ գետերի միախառնման անկյունից` Կոտրած կամրջից (Կարմիր կամուրջ), ձգվում է մինչև Աղստև գետը և թեքվելով հարավ «սեղմվելով վերջանում է Նոր-Պիպիս ներկայիս Բերքաբեր գյուղի մոտ:
Այսպիսով, անտեսվել է Վարդան Արևելցու չափազանց կարևոր եւ ստույգ հաղորդումն այն մասին, որ Գագա դաշտում են Սուրբ Սարգիսը, Մշկավանքը, Մակարավանքը, Կայան եւ Կայծոն բերդերը: Կողբ և Աղստև գետերը հիշատակվող տարածքի եզրեր ընդունելով կենտրոնում կունենանք Ոսկեպար գետի ձորահովիտը, որի միջին շրջանի հոսանքի շրջանից սկիզբ առնող դաշտը, ձգվելով դեպի հյուսիս-արևելք, միանում է Կուրի աջափնյակի հարթավայրին: Ուրեմն հենց սա է Գագա դաշտը, որի հյուսիս-արևելյան ծայրին բարձրանում է Սուրբ Սարգիսը, իսկ նրա ստորորտին` կարծեցյալ Գագա բերդը:
IX դարի վերջին Հայաստանի անկախ պետականությունը Վերականգնած Բագրատունյաց գահատոհմն իշխանության ամրապնդման բազմաբնույթ քայլերի մեջ կարևոր տեղ հատկացրեց ռազմական շինարարությանը: Ոչ միայն բազմապատկվեց հայոց զորքի թիվը, այլ նաև սահմանների երկայնքով ստեղծվեցին պաշտոնական կառույցներ, որոնք կոչված էին խոչընդոտելու հակառակորդի մուտքը երկրի ներքին մարզեր: Բերդեր (ամրոցներ) կառուցվեցին նաև նոր տերության հյուսիս-արևելյան գավառներում:
Հնավայրերի քարտեզն ուշադիր դիտողը կնկատի, որ պետության պաշտպանական խնդիրներին համապատասխան ամրոցները հիմնվել են Կուր գետի առափնյա վայրից 20-30 կմ հեռավորության վրա, այդ գավառների նախալեռնային գոտու ձորահովիտներին իշխող դժվարամատչելի կետերում, ուր կարող էին հարձակումների ժամանակ հուսալիորեն պաշտպանվել և հակառակորդի ուժերը մաշելով նաև հաղթական մարտել մղել սահմանակալ երկրամասերի տերերը:
Ավելացնող՝ Նազելի Գիշյան:
 
== Տես նաև ==
29

edits