«Գերճնշում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 118.
| <12.0
|}
18 և ավելի տարիք ունեցողների մոտ գերճնշումը սահմանվում է որպես արյան սիստոլիկ և/կամ դիաստոլիկ ճնշումների կայուն կերպով նորմայից բարձր ցուցանիշերի առկայությունը (ներկայումս նորմայից բարձ համարվում է 139 մմ ս․ս․ սիստոլիկ ճնշման համար և , 89 մմ ս․ս․՝ դիաստոլիկի համար․ տես՝ դասակարգման աղյուսակը (JNC7))։ Ավելի ցածր շեմքեր են կիրառվում (135 մմ ս․ս․՝ սիստոլիկ ճնշման համար կամ 85 մմ ս․ս․՝ դիաստոլիկ ճնշման համար), եթե չափումները կատարվել են ամբուլատոր կամ տնային պայմաններում<ref name="NICE127 full">{{cite book |author=National Clinical Guidance Centre |title=Hypertension (NICE CG 127) |publisher=[[National Institute for Health and Clinical Excellence]] |chapter=7 Diagnosis of Hypertension, 7.5 Link from evidence to recommendations |page=102 |date=օգոստոս 2011|url=http://www.nice.org.uk/nicemedia/live/13561/56007/56007.pdf |accessdate=2011 թ․ դեկտեմբերի 22–ին}}</ref>։ Գերճնշման վերաբերյալ վերջին միջազգային հանձնարարականները գերճնշման սահմանից ցածր տիրույթում ևս առանձնացնում են կատեգորիաներ՝ ցույց տալու համար նորմալ, բայց սահմանային ճնշումների դեպքում ռիսկի առկայությունը։ JNC7–ը (2003)<ref name="JNC7"/> օգտագործում է նախագերճնշում եզրույթը՝ 120–139 մմ ս․ս․ սիստոլիկ և/կամ 80–89 մմ ս․ս․ դիաստոլիկ ճնշումների տիրույթի համար, մինչդեռ ESH–ESC (2007)<ref name=ESH-ESC>{{cite journal |author=Mancia G |title=2007 ESH-ESC Practice Guidelines for the Management of Arterial Hypertension: ESH-ESC Task Force on the Management of Arterial Hypertension |journal=J. Hypertens. |volume=25 |issue=9|pages=1751–62 |year=2007 |month=սեպտեմբեր |pmid=17762635 |doi=10.1097/HJH.0b013e3282f0580f |url= |author-separator=,|author2=De Backer G |author3=Dominiczak A |display-authors=3 |last4=Cifkova |first4=Renata |last5=Fagard |first5=Robert|last6=Germano |first6=Giuseppe |last7=Grassi |first7=Guido |last8=Heagerty |first8=Anthony M |last9=Kjeldsen|first9=Sverre E}}</ref> և BHS IV (2004)<ref name=BHSIV>{{cite journal|last=Williams|first=B|coauthors=Poulter, NR, Brown, MJ, Davis, M, McInnes, GT, Potter, JF, Sever, PS, McG Thom, S, British Hypertension, Society|title=Guidelines for management of hypertension: report of the fourth working party of the British Hypertension Society, 2004-BHS IV|journal=Journal of Human Hypertension|date=2004 մարտ|volume=18|issue=3|pages=139–85|pmid=14973512|doi=10.1038/sj.jhh.1001683}}</ref> հանձնարարականները օգտագործում են ''լավագույն'' (''օպտիմալ''), ''նորմալ'' և ''բարձր նորմալ'' կատեգորիաները, որպեսզի ենթադասակարգեն 140 մմ ս․ս․ սիստոլիկ և 90 մմ ս․ս․ դիաստոլիկ արժեքներից ցածր ճնշումները։ Գերճնշումը նույնպես ենթադասակրգվում է․ JNC7–ը տարբերակում է առաջին աստիճանի, երկրորդ աստիճանի և մեկուսացված սիստոլիկ գերճնշումներ։ Մեկուսացված սիստոլիկ գերճնշման դեպքում կա բարձր սիստոլիկ ճնշում՝ նորմալ դիաստոլիկ ճնշման պայմաններում և հաճախ հանդիպում է տարեց անձանց մոտ<ref name="JNC7"/> ESH–ESC (2007)<ref name=ESH-ESC /> և BHS IV (2004)<ref name = BHSIV /> հանձնարարականները լրացուցիչ տարբերակում են նաև երրորդ աստիճանը (երրորդ աստիճանի գերճնշում)՝ 179 մմ ս․ս․ սիստոլիկ և/կամ 109 մմ ս․ս․ դիաստոլիկ ճնշումներից բարձր ճնշում ունեցող անձանց մոտ։
Գերճնշումը համարվում է «դիմակայուն» (ռեզիստենտ), եթե դեղամիջոցների օգտագործումը չի նվազեցնում արյան ճնշումը մինչև նորմալ մակարդակներ<ref name="JNC7"/>։