«Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 695.
 
Զարգացել է կամերագործիքային երաժշտությունը, որի հիմնադիրներն էին Շ. Թաքթաքիշվիլին (վրաց. առաջին լարային կվարտետների և թավջութակի պիեսների հեղինակ), Ի. Տուսկիան (ջութակի երկեր, լարային կվարտետ), Ա. Բալանչիվաձեն (դաշնամուրային պիեսներ)։ Այս ժանրում աչքի ընկնող տեղ է գրավում Ս. Ցինցաձեն (լարային 9 կվարտետ և այլն)։ 1940-ական թվակններին ստեղծվել են ժամանակակից թեմայով առաջին օպերաները՝ Շ. Թաքթաքիշվիլու «Դեպուտատ» (բեմադրվել է 1940), Ի. Տուսկիայի «Հայրենիք» (բեմադրվել է 1940)։ Նշանակալից ստեղծագործություններ էին՝ Շ. Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին» մոնումենտալ-էպիկական (ըստ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի, բեմադրվել է 1946) և «Մեծ վարպետի աջը» (ըստ Կ. Ս. Դամսախուրդիայի համանուն վեպի, բեմադրվել է 1961) օպերաները, Օ. Թաքթաքիշվի-լու «Մինդիա» օպերա-պոեմը (ըստ Վաժա Փշավելայի ստեղծագործական մոտիվների, բեմադրվել է 1961)։
[[Պատկեր:Tbilisi State Conservatoire old building.jpg|մինի|[[Թբիլիսիի կոնսերվատորիայիկոնսերվատորիա]]յի հին շենքը|300px|աջից]]
Ստեղծվել են հերոսական-ռոմանտիկ (Ա. Բալանչիվաձե), հերոսական- հայրենասիրական (Դ. Թորաձե), առասպելաֆանաասաիկ (Դ. Կիլաձե), պատմա- հեղափոխական (Ֆ. Ղլոնտի), համաշխարհային դասական գրականության թեմաներով (Ա. Մաճավարիանի, Ս. Ցինցաձե, Ա. Բալանչիվաձե, Ռ. Դաբիչվաձե) բալետներ։ Կանտատ-օրատորիայի ժանրում աշխատել են կոմպոզիտորներ Մ. Բալանչիվաձեն, Զ. Փալիաշվիլին, Ն. Գուդիաշվիլին, Շ. Մշվելիձեն, Ա. Չիմաղաձեն, Ա. Մաճավարիանին, Ա. Շավերզաշվիլին, Ս. Նասիձեն, Օ. Թաքթաքիշվիլին, օպերետի ժանրում՝ Շ. Միլորավան, Գ. Ցաբաձեն, Ա. Կերեսելիձեն, Ռ. Լաղիձեն, Ս. Ցինցաձեն, Դ. Թորաձեն, Ն. Գաբունիան և ուրիշներ։