Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
 
Վրաստանի կոմունիստական կուսակցությունը [[Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն|ԽՄԿԿ]] բաղկացուցիչ մասն է։ Վրաստանի բոլշևիկյան կազմակերպությունները կազմավորվել են 1890-ական թվականներին՝ ռուսական սոցիալ-դեմոկրատական շարժման ազդեցությունից ծնունդ առած առաջին մարքսիստական խմբակներից և սոցիալ-դեմոկրատական խմբերից։ Իրենց ստեղծման օրվանից նրանք սերտորեն կապված են եղել [[Վլադիմիր Լենին]]ի հետ, աշխատել և պայքարել են նրա ղեկավարությամբ։ Վրաստանի բանվոր դասակարգի հեղափոխական կազմակերպությունների կազմավորման ճանապարհին կարևոր քայլ է հանդիսացել Վրաստանում և Անդրկովկասում սոցիալ-դեմոկրատական ուղղության առաջին խմբի՝ «Մեսամեդասի»-ի («Երրորդ խումբ») ստեղծումը 1892 թվականին։ 1898 թվականին հիմնադրվել է ՌՄԴԲԿ Թիֆլիսի կոմիտեն։ 1901 թվականի սեպտեմբերից սկսել է լույս տեսնել «Բրձոլա» («Պայքար») մարքսիստական անլեգալ թերթը։ 1901-1903 թվականներին Վրաստանում և Անդրկովկասում ստեղծվել են լենինյան իսկրայական ուղղության սոցիալ-դեմոկրատական կազմակերպություններ և կոմիտեներ, որոնք 1903 թվականի մարտին միավորվել են «Իսկրա»-ի ծրագիրն ընդունած ՌՍԴԲԿ Կովկասյան միության մեջ։ Վլադիմիր Լենինը բարձր էր գնահատել Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների կառուցվածքի ինտերնացիոնալիստական բնույթը և բազմիցս նշել Վրաստանի բոլշևիկների հաջողությունները աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակության և համախմբման ուղղությամբ։
[[Պատկեր:The Big Three at the Yalta Conference.jpg|մինի|աջից|300px|Վրաստանի ամենահայտնի կոմունիստը՝ [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] առաջնորդ [[Իոսիֆ Ստալին]]ը (ձախիցաջից) [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] նախագահ [[Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ]]ի և [[Միացյալ Թագավորություն|Միացյալ Թագավորության]] վարչապետ [[Ուինսթոն Չերչիլ]]ի հետ, [[Ղրիմի կոնֆերանս (1945)|Յալթայի կոնֆերանս]] (1945)]]
ՌՍԴԲԿ II համագումարից (1903) հետո Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունները, հիմնովին կանգնելով լենինյան դիրքերում, ակտիվ պայքար ծավալեցին մենշևիկների քայքայիչ գործունեության դեմ։ [[Ռուսական հեղափոխություն (1905–1907)|Ռուսական առաջին հեղափոխության]] (1905-1907) տարիներին Վրաստանի բոլշևիկներին հաջողվեց ոտքի հանել աշխատավորական լայն զանգվածներին ընդդեմ ցարական միապետության և այդ պայքարին հաղորդել ընդգծված պրոլետարական բնույթ։ Վ. Լենինը Կովկասը, այդ թվում և Վրաստանը, դասում էր այնպիսի կենտրոնների շարքը, «․․․որտեղ շարժումն ամենից ավելի է հեռու գնացել հին տեռորից, որտեղ ապստամբությունը նախապատրաստված է ամենից ավելի լավ, որտեղ պրոլետարական պայքարի մասսայական բնույթն ամենից ավելի ուժգնորեն ու վառ կերպով էր արտահայտված»։ Ռեակցիայի ծանր տարիներին Վրաստանի բոլշևիկյան կազմակերպությունները, համախմբվելով Վ. Լենինի շուրջը, պայքարի ելան հանուն լենինյան տակտիկայի՝ կուսակցության պահպանման, նրա շարքերից կապիտուլյանտներին և թերահավատներին վտարելու, [[ցարիզմ]]ի ու [[կապիտալիզմ]]ի դեմ հետագա նոր գրոհի համար հեղափոխական ուժերը ի մի բերելու։
 
75 557

edits