«Արյան դեղին աղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Արյան դեղին աղ''', կալիումի ֆերոցիանիդ, K4[Fe(CN)6]-3H²O, երկարժեք երկաթի կոմպլեքսային միացություն,...»:)
 
'''Արյան դեղին աղ''', [[կալիում]]ի ֆերոցիանիդ, K4[Fe(CN)6]-3H²O, երկարժեք [[երկաթ]]ի կոմպլեքսային միացություն, ֆերոցիանաջրածնական թթվի՝ H4[Fe(CN)6], [[կալիում]]ական [[աղ]]ը։ Բաց դեղին, դառնահամ [[բյուրեղ]]ներ են։ Խտությունը՝ 18800 [[կգ]]/մ³։ Լուծվում է ջրում (22,4%, 20°C-ում), չի լուծվում [[սպիրտ]]ում և եթերներում։ 100°C-ում կորցնում է [[բյուրեղ]]ա[[ջուր]]ը և դառնում [[սպիտակ]] խոնավածուծ [[փոշի]]։ Շիկացնելիս քայքայվում է՝ անջատելով [[ազոտ]]։ [[Օդ]]ում կայուն է և թունավոր չէ, սակայն թթուների առկայությամբ անջատում է ցիանա[[ջրածին]]։ Հնում ստանում էին [[սպանդանոց]]ային [[թափոն]]ների, օրինակ, արյան մշակումից (այստեղից էլ՝ Ա․ դ․ ա․ անվանումը), այժմ՝ քարածխի չոր թորման նյութերից։ Օգտագործվում է վերլուծական [[քիմիա]]յում՝ [[մետաղ]]ների որոշման, արդյունաբերության մեջ:
 
 
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ցիանիդներ]]
[[Կատեգորիա:Կալիումի միացություններ]]
[[Կատեգորիա:Սննդային հավելումներ]]